2003 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին

                                                                                                                                                                                                                       Ընդունված է 2003թ. հունվարի 16-ին

         Հոդված 1. Հաստատել 2003 թվականի առողջապահական պետական նպա-տակային ծրագրերը`  համաձայն հավելվածի:

         Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                               Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

6 փետրվարի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 28

 

 

 

 

 

                   Հ ա վ ե լ վ ա ծ

                                                        «2003  թվականի  առողջապահական պետական

                                                        նպատակային ծրագրերը  հաստատելու մասին»

                                                        Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր

 

 

 

 

 

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

         Առողջապահական պետական նպատակային ծրագրերն ամենամյա ծրագրեր են, որոնք նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը, և որոնց ֆինանսավորումն արտացոլված է յուրաքանչյուր տարվա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում: 2003 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը և ֆինանսավորվում են 2003 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:

        

2003 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն են`

- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման պետա-կան նպատակային ծրագիրը.

- բնակչության առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրա-գիրը.

- մոր և մանկան առողջության պահպանման  պետական նպատակային ծրագիրը.

- բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության  պետական նպատակային ծրագիրը.

- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի  պե-տական նպատակային ծրագիրը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ  ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ  2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

 

         Ծրագրի նպատակն է 2003 թվականին ապահովել`

 

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հիգիենիկ և հակահամաճարակային պետական հսկողության միջոցառումների իրականացումը.

- ինֆեկցիոն հիվանդությունների և թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ  ուսումնասիրությունների կազմակերպումը.

- բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական  կանոնակարգումը.

- հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի և կանոնների պատշաճ համակարգի ստեղծումը.

- բնակչության հիգիենիկ և բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացումը:

 

Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.

 

1. նախազգուշական և ընթացիկ սանիտարական հսկողության գծով`

         ա/ կառուցվող և վերակառուցվող օբյեկտների, բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, արդյունաբերական արտադրանքի, ներդրվող նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի և պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների և հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման նկատմամբ նախազգուշական հսկողու-թյան իրականացումը.

         բ/ գործող օբյեկտների, խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի, մթնոլորտային օդը, հողը աղտոտող աղբյուրների, անբարենպաստ ֆիզիկական գործոնների, արտադրական հումքի  և սննդամթերքի փորձաքննությունը, ինչպես նաև փակ  շինությունների օդային միջավայրի և աշխատանքային գոտու օդի, մարդու վրա շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների ազդեցության ու այլ գործոնների նկատմամբ ընթացիկ սանիտարական հսկո-ղության իրականացումը.

        

         2. համաճարակաբանական հսկողության գծով`

         ա/ ինֆեկցիոն և զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը.

         բ/ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացումը.

        

           3. համաճարակաբանական հատուկ ծրագրերի գծով`

ա/ մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացումը.

բ/ մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը.

 

         4. հիգիենիկ և համաճարակաբանական նորմերի և կանոնների համակարգի կատարելագործման գծով հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիմնական բազայի մշակման ապահովումը /ներառյալ` ՀՀ հետ միասնական համակարգի ընդունումը` կիրառելով սանիտարական նորմեր և կանոններ, համաճարակային հսկողության ստանդարտներ և ցուցումներ/.

 

         5. բնակչության հիգիենիկ և բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացման գծով`

         - բնակչության շրջանում առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչության, հիվան-դությունների կանխարգելմանն ուղղված ուսուցման և հիգիենիկ գիտելիքների տարածման աշխատանքների իրականացումը.

 

         6. բնակչության կանխարգելիչ պատվաստումների գծով`

ա/ պոլիոմիելիտի վերջնական վերացումը, դիֆթերիայի, կապույտ հազի,  փայտացման, կարմրուկի, էպիդեմիկ պարոտիտի, տուբերկուլյոզի, հեպատիտ «Բ»-ի, այլ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների հետ կապված նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը և հսկողության իրականացումը.

բ/ համաճարակային ցուցումներով զանգվածային պատվաստումների արշավների անցկացման կազմակերպումը և հսկողության ապահովումը:

 

         Ծրագրի իրականացման նպատակով 2003 թվականի ընթացքում նախատեսվում է`

ա/ ապահովել համակարգի կառուցվածքի և կազմակերպաիրավական ձևերի հստակեցում.

բ/ մշակել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից բխող համապատասխան փաստաթղթերի փաթեթ.

գ/ հակահամաճարակային ջոկատների միջոցով ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի համաճարակային և հիգիենիկ անվտանգությունը:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է  2003 թվականին ապահովել`

         - բնակչության բժշկական օգնության ապահովման ընդհանուր ծավալում առաջնային  բժշկական  օգնության` հետևաբար և ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը, ամբուլատոր-պոլիկլինիկական  ծառայության կողմից իրականացվող  բուժօգնության տեսակների և դրանց տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը.

         - ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում աշխատող բուժանձնակազմի հմտության և գործունեության որակի բարձրացումը` առավել ուշադրություն դարձնելով գյուղական ամբուլատորիաների աշխատողներին.

         - սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային բուժհաստատություններում` ուռուցքաբանական, հակապալարախտային, հոգենյարդաթմրաբանական, մաշկավեներաբանական դիսպանսերներում:

Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

         ա/ բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների  հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների կողմից` ամբողջ բնակչության համար, առանց հաճախում-ների սահմանափակման.

         բ/ առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության գիտելիքների բարձրացման միջո-ցառումների կազմակերպումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների կողմից` ամբողջ բնակչության համար.

         գ/ բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, համապատասխան դեպքերում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար.

         դ/ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման.

         ե/ տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, իսկ առանձին հի-վանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ՙԱնվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստա-տելու մասին՚  որոշման.

         զ/ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բուժհաստատություններում` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.

         է/ գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության և սպասարկման իրականացումը.

         ը/ հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների /կաբինետների/ միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2003 թվականի պետական նպատակային ծրագրի:

 

ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

 

         Ծրագրի նպատակն է  2003 թվականին ապահովել`

         - երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության  ցուցանիշների նվազեցմանը.

         - մայրության հովանավորումը, ծննդօգնության և ընտանիքի պլանավորման ծառայությունների  մատչելիությունը` ուղղված մայրական և շուրջծննդյան /պերինատալ/ հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

 

         Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի պետական բյու-ջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

 

         Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`

 

1. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

ա/ տեղամասային մանկաբույժների կողմից մինչև 15 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական հետևյալ բժշկական օգնության իրականացումը`

- առողջ երեխայի հսկողություն` աճի զարգացման գնահատմամբ,

- հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ` ներառյալ պատվաստումների իրականացումը,

- հիվանդությունների վաղ հայտնաբերում և հիվանդ երեխայի բժշկական օգնություն` ներառյալ տնային կանչերի ապահովումը,

- քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների շարունակական հսկողությունը,

- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանք` երե-խայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու  նպատակով.

բ/ անկախ տարիքից, երեխաների նեղ մասնագիտացված խորհրդատվական և դիսպանսերային օգնության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների  իրականացումը ինչպես ամբուլատոր-պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային մասնագիտացված բուժհաստատությունների /դիսպանսերների, հիվանդանոցների/ կոնսուլտատիվ պո-լիկլինիկաների /կաբինետների/ կողմից, ստոմատոլոգիական բուժօգնության կազմակերպումը.

գ/ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բոլոր մասնագետների կողմից (այդ թվում` տեղամասային մանկաբույժի կողմից` նաև տանը) երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից.

դ/ բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային պոլիկլինիկայի հսկողության և ղեկավարության ներքո.

 

2. հիվանդանոցային բուժօգնության գծով`

- մինչև 15 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը` անկախ երեխայի հիվանդության ախտորոշումից և սոցիալական կարգավիճակից.

 

Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`

 

1. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

ա/ մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու կողմից հղիության և հետծննդյան շըր-ջանի հսկողության իրականացումը.

բ/ մանկաբարձ-գինեկոլոգի և նեղ մասնագետների կողմից հղիության ախտաբանու-թյան վաղ հայտնաբերման և բուժման ապահովումը.

գ/ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտ-նաբերումը.

դ/ բնակչության սոցիալապես անապահով և առանձին  /հատուկ/ խմբերում ընդգրկված կանանց գինեկոլոգիական հիվանդությունների բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.

ե/ հղիների, ինչպես նաև գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության ապահովումը մանկաբարձագինեկոլոգիական հաստատությունների կոնսուլտատիվ պոլիկլինիկաների /կաբինետների/ կողմից.

զ/ նախածննդյան հսկողության ընթացքում հղիների անհրաժեշտ լաբորատոր-գործի-քային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը.

է/ ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյու-նավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը.

 

2. հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա/ Հանրապետական ծննդատանը և մասնագիտացված մանկաբարձա­գինե­կոլոգիական բաժանմունքներում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային հետևյալ  բժշկական օգնության ապահովումը.

- հղի կնոջ նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը հղիության ախ-տաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,

- հղի կանանց, ծննդաբերների և ծննդկանների ծննդալուծման և հետծննդյան խնամքն ու բուժումը.

բ/ գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում հիվանդանոցային բժշկական օգնու-թյուն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատություններում.

գ/ մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում հղիու-թյան արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով.

դ/ մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը.

 

Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ`

 

- տեղամասային մանկաբույժների, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգների, իսկ առանձին հիվանդությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման.

 

Դ. Հատուկ և դժվարամատչելի  ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`

 

- բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ  ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ /ՀԱՏՈՒԿ/

ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

         Ծրագրի նպատակն է` 2003 թվականին բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման առավելագույնս ապահովումն առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության կողմից:

 

         Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

 

1. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`

ա/ տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության իրականացումն ամբուլատոր-պոլիկլինիկական, ինչպես  նաև տնային պայմաններում` առանց այցելությունների սահմանափակման.

բ/ անհրաժեշտ նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման.

գ/ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` առանց հետազոտությունների տեսակների և քանակի   սահմանափակման.

դ/ տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների կողմից, իսկ առան-ձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման.

ե/ ստոմատոլոգիական բուժօգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը.

2. հիվանդանոցային բուժօգնության գծով`

- բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաս-տատություններում` անկախ ախտորոշումից և տարիքից.

3. հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

- ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հի-վանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ Ն ՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ  ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

         Ծրագրի նպատակն է 2003 թվականին ապահովել սոցիալական հատուկ նշանակու-թյուն ունեցող հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

         Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`

- ինֆեկցիոն հիվանդություններ /այդ թվում` տուբերկուլյոզ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային հիվան-դություններ/.

- սրտանոթային համակարգի հիվանդություններ.

- հոգեկան խանգարումներ և թմրամոլություն.

- չարորակ նորագոյացություններ.

- դիաբետ.

- անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ:

        

         Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի պետական բյու-ջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

         Ա. Ամբուլատոր - պոլիկլինիկական օգնության գծով`

        

         1. ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տեղամասային թերապևտների, տեղամասային  մանկաբույժների կողմից սոցիալական  հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման միջոցառումների, հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը.

         2. բնակչության հիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում բոլոր մասնագետների կողմից բնակչության շրջանում դաստիարակչական, լուսավորչական աշխատանքների իրականացումը` ուղղված ինչպես առաջնային /միջոցառումներ սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններից, վնասվածքներից, թունավորումներից և անհետաձգելի վիճակներից խուսափելու համար /այնպես էլ երկրորդային կանխարգելմանը/ առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով/.

         3. ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

         ա/ մեծահասակների պոլիկլինիկաներում ինֆեկցիոն կաբինետների միջոցով`

         - ինֆեկցիոն  հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը` ամբողջ  բնակչության  համար,

         - առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ.

         բ/ մեծահասակների պոլիկլինիկաներում հակատուբերկուլյոզային կաբինետների միջոցով`

         - տուբերկուլյոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլյոզով հիվանդների հետ շփվող անձանց /կոնտակտավորների/ բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,

         - հակատուբերկուլյոզային դիսպանսերի հետ կապի ապահովումը,

         - նոր հայտնաբերված տուբերկուլյոզով բոլոր հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,

- բնակչության պատվաստումների իրականացումը,

- տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլյոզին բնորոշ ախտանիշ-ներ ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

- տուբերկուլյոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

գ/ մեծահասակների պոլիկլինիկաներում մաշկավեներաբանական կաբինետների միջո-ցով`

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղաժամ հայտնաբեր-ման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար,

- հիվանդների շարունակական հսկողության իրականացումը, մաշկավեներաբանական դիսպանսերի հետ կապի ապահովումը,

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները /հատկապես սիֆիլիսը/ վաղ հայտնաբերելու նպատակով հղիների, զորակոչային տարիքի անձանց, սննդի օբյեկտների, վարսավիրանոցների, մանկական հաստատությունների աշխատողների և դեկրետային խմբերին պատկանող այլ անձանց մասնագիտացված հետազոտությունների անցկացման ապահովումը.

         4. սրտանոթային համակարգի  հիվանդությունների  դեմ պայքարի  ուղղությամբ`

- ամբուլատոր համակարգում տեղամասային թերապևտների /տեղամասային մանկա-բույժների/, ինչպես նաև սրտաբանական կաբինետների կողմից սրտանոթային հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, բուժխորհրդատվական օգնության  ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում` հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը ամբողջ բնակչության համար,

- լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` համաձայն առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.

5. չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ`

- տեղամասային թերապևտների /տեղամասային մանկաբույժների/, մանկաբարձա-գինեկոլոգների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության այլ մասնագետների կողմից մի-ջոցառումների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառների վերաբերյալ բժշկահիգիենիկ գիտելիքների և զգոնության բարձրացմանը, նորագոյացությունների վաղ հայտնաբերմանը,

- մեծահասակների պոլիկլինիկաներում ուռուցքաբանական նեղ մասնագիտացված կա-բինետների միջոցով չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, ուռուցքաբանական դիսպանսերի հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև, ըստ գործող կարգի, հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը,

- հակաուռուցքային դիսպանսերում նորագոյացություններով հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը,

- հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի մասնագետների ուժերով բնակչության մասնագիտական բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը.

6. դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ`

ա/ տեղամասային թերապևտների /տեղամասային մանկաբույժների/ կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում դիաբետի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը.

բ/ մեծահասակների պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգիական մասնագիտացված կաբինետների կողմից դիաբետով հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովման հարցերը.

գ/ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում համապատասխան ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` բնակչության առանձին խմբերի շրջանում դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաև շարունակական հսկողության տակ գտնվող հիվանդների օպտիմալ բուժման կազմակերպման նպատակով` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.

 

7. հոգեկան հիվանդների բժշկական օգնության և թմրամոլության դեմ պայքարի ուղ-ղությամբ`

ա/  տեղամասային   թերապևտների /տեղամասային մանկաբույժների/ կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված հոգեկան հիվանդություններով և թմրամոլությամբ տառապող անձանց վաղ հայտնաբերմանը.

բ/ մեծահասակների պոլիկլինիկաներում հոգենյարդաթմրաբանական նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդություններով և թմրամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հոգենյարդաթմրաբանական դիսպանսերի հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը.

գ/ հոգենյարդաթմրաբանական դիսպանսերում հոգեկան հիվանդների և թմրամոլների հաշվառման, համապատասխան բուժման ու  շարունակական հսկողության կազմակերպումը.

դ/ հոգենյարդաթմրաբանական դիսպանսերի մասնագետների ուժերով բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերական կազմակերպումը.

8. անհետաձգելի  բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ`

         ա/ ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների բոլոր մասնագետների կողմից բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների բարձրացման նպատակով դաստիարակչական, լուսավորչական աշխատանքների իրականացումը` ուղղված անհետաձգելի վիճակների, վնասվածքների, թունավորումների կանխարգելմանը.

բ/ բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում (անկախ սեփականության ձևից) անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը համապատասխան մասնագիտացված կաբինետների կողմից` ամբողջ բնակչության համար.

9. դեղորայքով ապահովման ուղղությամբ`

- ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող և բուժվող անձանց տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով անհրաժեշտ դեղորայքով անվճար ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով  դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին»  որոշման.

 

 

 

Բ. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

 

1. ինֆեկցիոն հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ`

         ա/ ինֆեկցիոն հիվանդանոցում և մասնագիտացված բաժանմունքներում ինֆեկցիոն հիվանդություններով տառապող անձանց համապատասխան բուժօգնության կազմակերպումը.

         բ/ նոր հայտնաբերված տուբերկուլյոզով հիվանդների, կրկնակի հիվանդացածների և քրոնիկ հիվանդների բուժման կազմակերպումը հակատուբերկուլյոզային դիսպանսերում.

         գ/ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց, ինչպես նաև կոնտակտավորների մասնագիտացված բուժկանխարգելիչ օգնության իրականացումը և համապատասխան հսկողության կազմակերպումը մաշկավեներաբանական դիսպան-սերում.

         2. սրտանոթային հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ`

           -  բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց և երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումն ընդհանուր և մասնագիտացված պրոֆիլի բաժանմունքներում` անկախ ախտորոշումից.

         3. չարորակ նորագոյացությունների բուժման  կազմակերպման ուղղությամբ`

         - չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրաբուժական, սիմպտոմատիկ, քի-միաթերապևտիկ, ճառագայթային բուժման ապահովումը մասնագիտացված ուռուցքաբանական դիսպանսերում, իսկ անհետաձգելի դեպքերում` նաև հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքներում` ամբողջ բնակչության համար.

4. դիաբետով տառապող հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ`

- սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված դիաբետով հիվանդների համապատասխան բուժօգնության կազմակերպումը հիվանդանոցների ընդհանուր թերապիայի և էնդոկրինոլոգիական պրոֆիլի բաժանմունքներում.

5. հոգեկան հիվանդների և թմրամոլությամբ տառապող անձանց բուժման կազմակերպման ուղղությամբ`

ա/ հոգեկան հիվանդների և թմրամոլությամբ տառապող անձանց հիվանդանոցային բուժման ապահովումը.

բ/ հոգեկան հիվանդների և թմրամոլությամբ տառապող անձանց հարկադիր հիվանդանոցային բուժման ապահովումը.

գ/ հոգենյարդաթմրաբանական դիսպանսերում քրոնիկ հոգեկան հիվանդների և թմրամոլությամբ տառապող անձանց խնամքի ապահովումը.

դ/ դատահոգեբուժական փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը.

 

6. անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ`

         ա/ համապատասխան որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատությունների ընդունարանների բուժանձնակազմի կողմից` անկախ հետագա հոսպիտալացման անհրաժեշտությունից.

         բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաստատություններում /բաժանմունքներում/ անհետաձգելի վիճակների համապատասխան բուժօգնության ապահովումը.

         7. շտապ բժշկական օգնության իրականացման ուղղությամբ`

ա/ հանրապետության ամբողջ տարածքում անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով, ընդհանուր բժշկական /գծային/, ֆելդշերական բրիգադների  ուժերով.

         բ/ անհրաժեշտության դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով, հանրապետության առաջատար  մասնագետների ուժերով հանրապետության շրջանների բնակչության շտապ անհետաձգելի արտագնա խորհրդատվությունների և հիվանդների անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը տեղերում.

         8. սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների /այդ թվում` վերակենդանացման միջոցառումների և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների/ ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից.

 

Գ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`

 

 1. ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման  ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում.

2. հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը, հիվանդների ուղեգրման կարգը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից.

 

         Դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող այլ միջոցառումներ`

 

         1. տուբերկուլյոզի և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

         ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ` զինծառայողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը` տուբեր-կուլյոզով հիվանդների վաղ հայտնաբերման եւ հետագա բուժման նպատակով.

         բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ` ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում գտնվողների ֆլյուո-րոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը` տուբերկուլյոզով հիվանդների վաղ հայտնա-բերման և հետագա բուժման կազմակերպման նպատակով.

         գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարու-թյան մասնակցությամբ` դպրոցական և նախադպրոցական հաստատություններում աշխատողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

         դ/ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը` ուղղված տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնական խնդիրների լուծմանը, տուբերկուլյոզի համաճարակի կանխմանը, հիվանդացության և մահացության ցուցանիշների կայունացմանն ու իջեցմանը.

         ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարու-թյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության և այլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ` տուբերկուլյոզի և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի փոխհմաձայնեցված բուժկանխարգելիչ այլ համալիր միջոցառումների իրականացումը.

2. թմրամոլության դեմ պայքարի  ուղղությամբ`

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության և այլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ` թմրամոլության, թունամոլության և ալկոհոլամոլության դեմ պայքարի փոխ-համաձայնեցված կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացումը: