Ընդունված է 2002թ. փետրվարի 2-ին
Հոդված 1. Հաստատել 2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը` համաձայն հավելվածի:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
1 մարտի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-191
Հավելված
«2002 թվականի առողջապահական պետական
նպատակային ծրագրերը հաստատելու մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի
2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
Ծ Ր Ա Գ Ր Ե Ր
2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Առողջապահական պետական նպատակային ծրագրերն ամենամյա ծրագրեր են, որոնք նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը, եւ որոնց ֆինանսավորումն արտացոլված է յուրաքանչյուր տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում: 2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու ծառայությունները եւ ֆինանսավորվում են 2002 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:
2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն են`
- բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովման պետական նպատակային ծրագիրը.
- բնակչության առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրա-գիրը.
- մոր եւ մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագիրը.
- բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագիրը.
- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի պետական նպատակային ծրագիրը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է 2002 թվականին ապահովել`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հիգիենիկ եւ հակահամա-ճարակային պետական հսկողության միջոցառումների իրականացումը.
- ինֆեկցիոն հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ ուսումնասիրությունների կազմակերպումը.
- բնակչության հիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական կանոնակարգումը.
- հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի եւ կանոնների պատշաճ համակարգի ստեղծումը.
- բնակչության հիգիենիկ եւ բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացումը:
Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.
1. նախազգուշական եւ ընթացիկ սանիտարական հսկողության գծով`
ա) կառուցվող եւ վերակառուցվող օբյեկտների, բնակավայրերի հատակագծման եւ կառուցապատման, արդյունաբերական արտադրանքի, ներդրվող նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի եւ պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների եւ հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման նկատմամբ նախազգուշական հսկողության իրականացումը.
բ) գործող օբյեկտների, խմելու ջրի, ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերի, մթնոլորտային օդը, հողը աղտոտող աղբյուրների, անբարենպաստ ֆիզիկական գործոնների, արտադրական հումքի եւ սննդամթերքի փորձաքննության, ինչպես նաեւ փակ շինությունների օդային միջավայրի եւ աշխատանքային գոտու օդի, մարդու վրա շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների ազդեցության ու այլ գործոնների նկատմամբ ընթացիկ սանիտարական հսկողության իրականացումը.
2. համաճարակաբանական հսկողության գծով`
ա) ինֆեկցիոն եւ զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը.
բ) հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ կանխարգելման միջոցառումների իրականացումը.
3. համաճարակաբանական հատուկ ծրագրերի գծով`
ա) մալարիայի դեմ պայքարի եւ կանխարգելման միջոցառումների իրականացումը.
բ) մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը.
4. հիգիենիկ եւ համաճարակաբանական նորմերի եւ կանոնների համակարգի կա-տարելագործման գծով հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության նորմատիվտեխ-նիկական փաստաթղթերի հիմնական բազայի մշակման ապահովումը (ներառյալ` ՀՀ հետ միասնական համակարգի ընդունումը` կիրառելով սանիտարական նորմեր եւ կանոններ, համաճարակային հսկողության ստանդարտներ եւ ցուցումներ).
5. բնակչության հիգիենիկ եւ բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացման գծով բնակչության շրջանում առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչության, հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ուսուցման եւ հիգիենիկ գիտելիքների տարածման աշխատանքների իրականացումը.
6. բնակչության կանխարգելիչ պատվաստումների գծով`
ա) պոլիոմիելիտի վերջնական վերացումը, դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, կարմրուկի, էպիդեմիկ պարոտիտի, տուբերկուլյոզի, հեպատիտ «Բ»-ի, այլ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը եւ հսկողության իրականացումը.
բ) համաճարակային ցուցումներով զանգվածային պատվաստումների արշավների անցկացման կազմակերպումը եւ հսկողության ապահովումը:
Ծրագրի իրականացման նպատակով 2002 թվականի ընթացքում նախատեսվում է`
ա) ապահովել համակարգի կառուցվածքի եւ կազմակերպաիրավական ձեւերի հստակեցում.
բ) մշակել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից բխող համապատասխան փաստաթղթերի փաթեթ.
գ) հակահամաճարակային ջոկատների միջոցով ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի համաճարակային եւ հիգիենիկ անվտանգությունը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ԱԱՊ)
2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են 2002 թվականին ապահովել`
- բնակչության բժշկական օգնության ապահովման ընդհանուր ծավալում առաջնային բժշկական օգնության` հետեւաբար եւ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կողմից իրականացվող բուժօգնության տեսակների եւ դրա տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթեւացումը.
- ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը` առավել ուշադրություն դարձնելով գյուղական ամբուլատորիաների աշխատողներին.
- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային բուժհաստատություններում` ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, հոգենյարդանարկոլոգիական, մաշկավեներաբանական դիսպանսերներում:
Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
ա) բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման եւ նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի կողմից` ամբողջ բնակչության համար` առանց հաճախումների սահմանա-փակման.
բ) առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության գիտելիքների բարձրացման միջոցառումների կազմակերպումը տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի կողմից` ամբողջ բնակչության համար.
գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը` ուռուցքաբանական, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար` առանց հաճախումների սահմանափակ-ման.
դ) բնակչության սոցիալապես անապահով խավերի, երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության կազմակերպումը բոլոր մասնագետների կողմից` առանց հաճախումների եւ, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություն-ների սահմանափակման.
ե) տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչության անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ՙԱնվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին՚ որոշման.
զ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բուժհաստատություններում` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում` ըստ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.
է) գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը.
ը) հղիների եւ գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկա-բարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր եւ մանկան առողջության պահպանման 2002 թվականի պետական նպատակային ծրագրի:
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են` 2002 թվականին ապահովել`
- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաեւ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության եւ հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.
- մայրության հովանավորումը, ծննդօգնության եւ ընտանիքի պլանավորման ծառա-յությունների մատչելիությունը` ուղղված մանկական եւ շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության եւ մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաեւ կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
Ա. երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`
1. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
ա) տեղամասային մանկաբույժների կողմից մինչեւ 15 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության իրականացումը ողջ ծավալով, այդ թվում`
- առողջ երեխայի հսկողություն` աճի զարգացման գնահատմամբ,
- հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ` ներառյալ պատվաստումների իրականացումը,
- հիվանդությունների վաղ հայտնաբերում եւ հիվանդ երեխայի բժշկական օգնություն` ներառյալ տնային կանչերի ապահովումը,
- քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների շարունակական հսկողությունը,
- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման եւ քարոզչական աշխատանք` երեխայի խնամքի, սնուցման եւ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով.
բ) անկախ տարիքից, երեխաների նեղ մասնագիտացված խորհրդատվական եւ դիսպանսերային օգնության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը ինչպես ամբուլատոր-պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային մասնագիտացված բուժհաստատությունների կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից, ստոմատոլոգիական բուժօգնության կազմակերպումը.
գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բոլոր մասնագետների կողմից (այդ թվում` տեղամասային մանկաբույժի կողմից` նաեւ տանը) երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից եւ սոցիալական կարգավիճակից.
դ) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության եւ սպասարկման ապահովումը` տարածքային պոլիկլինիկայի հսկողության եւ ղեկավարության ներքո.
2. հիվանդանոցային բուժօգնության գծով`
- մինչեւ 15 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրակա-նացումը` անկախ հիվանդության ախտորոշումից եւ սոցիալական կարգավիճակից.
Բ. մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`
1. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
ա) մանկաբարձ-գինեկոլոգի եւ մանկաբարձուհու կողմից հղիության եւ հետծննդյան շրջանի հսկողության իրականացումը.
բ) մանկաբարձ-գինեկոլոգի եւ նեղ մասնագետների կողմից հղիության ախտաբանության վաղ հայտնաբերման եւ բուժման ապահովումը.
գ) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը.
դ) բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց գինեկոլոգիական հիվանդությունների բուժման եւ շարունակական հսկողության ապահո-վումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.
ե) հղիների, ինչպես նաեւ գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության ապահովումը մանկաբարձագինեկոլոգիական հաստատությունների կողմից.
զ) նախածննդյան հսկողության ընթացքում հղիների անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը.
է) ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների եւ բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը.
2. հիվանդանոցային բուժօգնության գծով`
ա) ընդհանուր հիվանդանոցներում եւ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում հղի կանանց, ծննդաբերների եւ ծննդկանների հիվանդանոցային հետեւյալ բժշկական օգնության ապահովումը.
- հղի կնոջ նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը հղիության ախտաբանական ընթացքի եւ պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,
- հղի կանանց, ծննդաբերների եւ ծննդկանների ծննդալուծման եւ հետծննդյան խնամքն ու բուժումը.
բ) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատություններում.
գ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական եւ սոցիալական ցուցումներով.
դ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ եւ օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը.
Գ. դեղերով ապահովման ուղղությամբ`
- տեղամասային մանկաբույժների, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգների, իսկ առանձին հիվանդությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին ու կանանց դեղերով ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Անվճար կամ արտոն-յալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման.
Դ. հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`
- բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է` 2002 թվականին բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության եւ ծառայությունների առավելագույնս ապահովումն առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
1. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`
ա) տեղամասային թերապեւտի, տեղամասային մանկաբույժի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության իրականացումն ամբուլատոր-պոլիկլինիկական, ինչպես նաեւ տնային պայմաններում` առանց այցելությունների սահմանափակման.
բ) անհրաժեշտ նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի եւ այցելությունների սահմանափակման.
գ) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` առանց հետազոտությունների տեսակների եւ քանակի սահմանափակման.
դ) տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման.
ե) ստոմատոլոգիական բուժօգնության եւ ատամնապրոթեզավորման իրականացումը.
2. հիվանդանոցային բուժօգնության գծով բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաստատություններում` անկախ ախտորոշումից եւ տարիքից.
3. հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտու-թյունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են 2002 թվականին ապահովել սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը եւ շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի եւ հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`
- ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլյոզ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ եւ վիրուսային հիվանդություններ).
- սրտանոթային համակարգի հիվանդություններ.
- հոգեկան խանգարումներ եւ թմրամոլություն.
- չարորակ նորագոյացություններ.
- դիաբետ.
- անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ:
Ծրագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
Ա. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով`
1. ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգում տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների կողմից սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման միջոցառումների, հիվանդների բժշկական օգնության եւ շարունակական հսկողության իրականացումը.
2. բնակչության հիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով` ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում բոլոր մասնագետների կողմից բնակչության շրջանում դաստիարակչական, լուսավորչական աշխատանքների իրականացումը` ուղղված ինչպես առաջնային (միջոցառումներ սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններից, վնասվածքներից, թունավորումներից եւ անհետաձգելի վիճակներից խուսափելու համար), այնպես էլ երկրորդային կանխարգելմանը (առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով).
3. ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`
ա) մեծահասակների պոլիկլինիկաներում ինֆեկցիոն կաբինետների միջոցով`
- ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը` ամբողջ բնակչության համար,
- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության հետ համատեղ.
բ) մեծահասակների պոլիկլինիկաներում հակատուբերկուլյոզային կաբինետների միջոցով`
- տուբերկուլյոզով հիվանդների, ինչպես նաեւ տուբերկուլյոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,
- հակատուբերկուլյոզային դիսպանսերների հետ կապի ապահովումը,
- նոր հայտնաբերված տուբերկուլյոզով բոլոր հիվանդների եւ կրկնակի հիվան-դացածների բուժման կազմակերպումը,
- բնակչության պատվաստումների իրականացումը,
- տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլյոզին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,
- տուբերկուլյոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաեւ զորակոչային տարիքի անձանց եւ բնակչության այլ հատուկ խմբերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.
գ) մեծահասակների պոլիկլինիկաներում մաշկավեներաբանական կաբինետների միջոցով`
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար,
- հիվանդների շարունակական հսկողության իրականացումը, մաշկավեներա-բանական դիսպանսերների հետ կապի ապահովումը,
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (հատկապես սիֆիլիսը) վաղ հայտնաբերելու նպատակով հղիների, զորակոչային տարիքի անձանց, սննդի օբյեկտների, վարսավիրանոցների, մանկական հաստատությունների աշխատողների եւ դեկրետային խմբերին պատկանող այլ անձանց մասնագիտացված հետազոտությունների անցկացման ապահովումը.
4. սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`
- ամբուլատոր համակարգում տեղամասային թերապեւտների (մանկաբույժների), ինչպես նաեւ սրտաբանական կաբինետների կողմից սրտանոթային հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, բուժխորհրդատվական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում` հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը ամբողջ բնակչության համար.
- լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահու-թյան նախարարության կողմից սահմանվող կարգի.
5. չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ`
- տեղամասային թերապեւտների (տեղամասային մանկաբույժների) մանկա-բարձագինեկոլոգների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության այլ մասնագետների կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում չարորակ նորագոյացությունների առաջացման պատճառների վերաբերյալ բժշկահիգիենիկ գիտելիքների եւ զգոնության բարձրացմանը, նորագոյացությունների վաղ հայտնաբերմանը.
- մեծահասակների պոլիկլինիկաներում ուռուցքաբանական նեղ մասնագիտական կաբինետների կողմից չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, ուռուցքաբանական դիսպանսերի հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիաթերապիայի եւ ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ, ըստ գործող կարգի, հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը.
- հակաուռուցքային դիսպանսերում ուռուցքաբանական հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.
- հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի մասնագետների ուժերով բնակչությանը բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը.
6. դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ`
ա) տեղամասային թերապեւտների (տեղամասային մանկաբույժների) կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված բնակչության շրջանում դիաբետի կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը.
բ) մեծահասակների պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգիական մասնագիտացված կաբինետների կողմից դիաբետով հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ հակադիաբետիկ դեղորայքով ապահովման հարցերը.
գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում համապատասխան ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` բնակչության առանձին խմբերի շրջանում դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաեւ շարունակական հսկողության տակ գտնվող հիվանդների օպտիմալ բուժման կազմակերպման նպատակով` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.
7. հոգեկան հիվանդների բժշկական օգնության եւ թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ`
ա) տեղամասային թերապեւտների (տեղամասային մանկաբույժների) կողմից միջոցառումների իրականացումը` ուղղված հոգեկան հիվանդություններով եւ թմրամոլությամբ տառապող անձանց վաղ հայտնաբերմանը.
բ) մեծահասակների պոլիկլինիկաներում հոգեթմրաբանական նեղ մասնագիտացված ծառայության (կաբինետ, մասնագետ) միջոցով հոգեկան հիվանդություններով եւ թմրամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հոգեբուժաթմրաբանական դիսպանսերի հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը.
գ) հոգենյարդաթմրաբանական դիսպանսերում հոգեկան հիվանդների հաշվառ-ման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.
8. անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ`
ա) ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում բոլոր մասնագետների կողմից բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքների բարձրացման նպատակով դաստիարակչական-լուսավորչական աշխատանքների իրականացումը` ուղղված անհետաձգելի վիճակների, վնասվածքների, թունավորումների կանխարգելմանը.
բ) բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում (անկախ սեփականության ձեւից) անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը համապատասխան մասնագիտացված կաբինետների կողմից` ամբողջ բնակչության համար.
9. դեղորայքով ապահովման ուղղությամբ`
- ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող եւ բուժվող անձանց տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով անհրաժեշտ դեղորայքով անվճար ապահովումը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման.
Բ. հիվանդանոցային բուժօգնության գծով`
1. ինֆեկցիոն հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ`
ա) ինֆեկցիոն հիվանդանոցում եւ մասնագիտացված բաժանմունքներում ինֆեկցիոն հիվանդություններով տառապող անձանց համապատասխան բուժօգնության կազմակերպումը.
բ) նոր հայտնաբերված տուբերկուլյոզով հիվանդների եւ կրկնակի հիվանդացած-ների բուժման կազմակերպումը հակատուբերկուլյոզային դիսպանսերում.
գ) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց, ինչպես նաեւ կոնտակտավորների մասնագիտացված բուժկանխարգելիչ օգնության իրականացումը եւ համապատասխան հսկողության կազմակերպումը մաշկավեներաբանական դիսպանսերում.
2. սրտանոթային հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ`
- բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց եւ երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումն ընդհանուր եւ մասնագիտացված պրոֆիլի բաժանմունքներում` անկախ ախտորոշումից.
3. չարորակ նորագոյացությունների բուժման կազմակերպման ուղղությամբ`
- չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրաբուժական, սիմպտոմատիկ, քիմիաթերապեւտիկ, ճառագայթային բուժման ապահովումը մասնագիտացված ուռուցքաբանական դիսպանսերում, իսկ անհետաձգելի դեպքերում` նաեւ հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքներում` ամբողջ բնակչության համար:
4. դիաբետով տառապող հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ`
- սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված դիաբետով հիվանդների համա-պատասխան բուժօգնության կազմակերպումը հիվանդանոցների ընդհանուր թերապիայի եւ էնդոկրինոլոգիական պրոֆիլի բաժանմունքներում.
5. հոգեկան հիվանդների եւ թմրամոլությամբ տառապող անձանց բուժման կազ-մակերպման ուղղությամբ`
ա) հոգեկան հիվանդների եւ թմրամոլությամբ տառապող անձանց հիվանդանոցային բուժման ապահովումը.
բ) հոգեկան հիվանդների եւ թմրամոլությամբ տառապող անձանց հարկադիր հիվանդանոցային բուժման ապահովումը.
գ) հոգենյարդաթմրաբանական դիսպանսերում քրոնիկ հոգեկան հիվանդների եւ թմրամոլությամբ տառապող անձանց խնամքի ապահովումը.
դ) դատահոգեբուժական փորձաքննության կազմակերպման եւ իրականացման ապահովումը.
6. անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ`
ա) համապատասխան որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատությունների ընդունարանների բուժանձնակազմի կողմից` անկախ հետագա հոսպիտալացման անհրաժեշտությունից.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաստատություններում (բաժանմունքներում) անհետաձելի վիճակների համապատասխան բուժօգնության ապահովումը.
7. շտապ բժշկական օգնության իրականացման ուղղությամբ`
ա) հանրապետության ամբողջ տարածքում ապահովել անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով, ընդհանուր բժշկական (գծային), ֆելդշերական բրիգադների ուժերով.
բ) անհրաժեշտության դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առող-ջապահության նախարարության կողմից սահմանված կարգով, հանրապետության առաջատար մասնագետների ուժերով հանրապետության շրջանների բնակչության շտապ անհետաձգելի արտագնա խորհրդատվությունների եւ հիվանդների անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը տեղերում.
8. սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (այդ թվում` վերակենդանացման միջոցառումներ եւ անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների) ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից.
Գ. հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով`
1. ամբուլատոր-պոլիկլինիկական եւ հիվանդանոցային պայմաններում սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով բուժվող հիվանդների համար հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում.
2. հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը, հիվանդ ների ուղեգրման կարգը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից.
Դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող այլ միջոցառումներ`
1. տուբերկուլյոզի եւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ` զինծառայողների ֆլյուորագրաֆիկ հետազոտությունների իրականացումը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ` ուղղիչ աշխատանքային գաղութներում, կալանավայրերում գտնվողների ֆլյուորագրաֆիկ հետազոտությունների իրականացումը` տուբերկուլյոզով հիվանդների վաղ հայտնաբերման եւ հետագա բուժման կազմակերպման նպատակով.
դ) հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը` ուղղված տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնական խնդիրների լուծմանը, տուբերկուլյոզի համաճարակի կանխմանը, հիվանդացության եւ մահացության ցուցանիշների կայունացմանն ու իջեցմանը.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ այլ նախարարությունների, գերատես-չությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ` սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի փոխհամաձայնեցված բուժկանխարգելիչ այլ համալիր միջոցառումների իրականացումը.
2. թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ այլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական, միջազգային կազմակերպություն-ների հետ համատեղ` թմրամոլության, թունամոլության եւ ալկոհոլամոլության դեմ պայքարի փոխհամաձայնեցված կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացումը: