ԼՈՒՐԵՐ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը
06 հունիսի 2016

Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են.

- կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին,

- դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Հայրենիք»

«Ժողովրդավարություն»

«Դաշնակցություն» եւ

«Շարժում - 88» խմբակցություններ

 

06 հունիսի, 2016թ.

ք.Ստեփանակերտ

 

ԼՈՒՐԵՐ