ԼՈՒՐԵՐ
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
26 մայիսի 2016

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, մայիսի 26-ին ամփոփել է «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Նիստին ներկա էր նաև ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:

Գլխադասային հանձնաժողովի նախագահը բյուջեի կատարողականի քննարկումներն արդյունավետ է գնահատել և նշել, որ պատգամավորներն այս անգամ ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:

Հանձնաժողովի անդամները բյուջեի կատարողականի և դրա քննարկումների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ֆինանսների նախարարին, ով իր հերթին խոստացել է հաշվի առնել դրանք ապագայում:

ԱԺ կանոնակարգի համաձայն, «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, նախնական քննարկումներից հետո, մտցվում է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ: 

ԼՈՒՐԵՐ