Ընդունված է 2004թ. մայիսի 19-ին
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի կատարման 2003 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
5 հունիսի 2004թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-119 |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը, ծրագրում կատարված փոփոխությունները և
լրացումները
«Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի մարտի 28-ին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 2002 թվականի ապրիլի 30-ին:
2003 թվականին Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
2003 թվականի մայիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի կատարման 2002 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2003 թվականի հունիսի 30-ին:
Նշված հաշվետվությունն ընդգրկում է 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2003 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածներին համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով:
1.2. Հաշվետու ժամանակաշրջանը
Ծրագրի կատարման վերաբերյալ սույն հաշվետվությունն ընդգրկում է 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
1.3. Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից իրականացված միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
Մասնավորեցման արդյունքում տնտեսությունում ավելացել է մասնավոր սեփականության վրա հիմնված ընկերությունների թիվը: Մասնավոր սեփականության վրա հիմնված (այդ թվում` մասնավորեցված) ընկերությունների գործունեության արդյունավետության մասին` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համեմատ, վկայում է այն փաստը, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի 62.9 տոկոսը ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Մասնավորեցված ընկերությունների գնորդները կարճ ժամկետում մարում են իրենց` որպես իրավահաջորդի փոխանցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական կենսաթոշակային հիմնադրամի նկատմամբ կրեդիտորական պարտավորությունները:
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում առավելագույնս ներգրավել ներդրումներ և ընկերությունները վաճառել ռազմավարական ներդրողներին` գործարար ծրագրերին համապատասխան: Այդ մասին է վկայում այն փաստը, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 23 ընկերություններից 13-ը կամ 56.5 տոկոսը վաճառվել է մրցույթով, 8-ը կամ 34.8 տոկոսը` ուղղակի վաճառքի, 2-ը կամ 8.7 տոկոսը` ուղղակի անհատույց տրամադրման ձևով: Մասնավորեցված բոլոր ընկերությունների նոր սեփականատերերն ստանձնել են ներդրումներ կատարելու և աշխատողների համար սոցիալական երաշխիքներ ստեղծելու պարտավորություններ (աշխատատեղերի պահպանում և ստեղծում, աշխատավարձի ապահովում և այլն):
Մասնավորեցման գործընթացի հրապարակայնությունն ապահովելու նպատակով մասնավորեցվող ընկերությունների և օբյեկտների մասին զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են հայտարարություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցումից ստացված ֆինանսական միջոցները կազմել են 347.9 մլն դրամ (որից` 283.8 մլն դրամը` 2003 թվականին մասնավորեցված պետականգույքից), այդ թվում` ընկերությունների մասնավորեցումից` 290.5 մլն դրամ, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցումից` 24.7 մլն դրամ, «փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումից` 31.5 մլն դրամ և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից` 1.2 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների գնորդներին փոխանցված պարտավորությունների գումարը կազմել է 447.7 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 75 ընկերություններից մասնավորեցվել են 23-ը և ընդունվել են Ծրագրում ընդգրկված 9-ը ընկերությունների լուծարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներ, որի արդյունքում ընկերությունների մասնավորեցման և լուծարման կատարողականը կազմել է 42.7 տոկոս՝ 2002 թվականի 14.8 տոկոսի համեմատ:
Հաշվետու ժամանակաշրջանում 2002 թվականի համեմատ ավելացել է մասնավորեցված ընկերությունների քանակն ավելի քան երկու անգամ, սակայն այն դեռևս մնում է ցածր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման արդյունավետությանը խոչընդոտող և Ծրագրի կատարողականի վրա ազդող հիմնական գործոններից են`
- վճարունակ պահանջարկի սակավությունը և մասնավորեցման գործընթացին ներդրողների պասիվ մասնակցությունը.
- մասնավորեցման առաջարկվող մի շարք ընկերությունների հիմնական գործունեության անհեռանկարայնությունը, խոշոր պարտքերի առկայությունը, հիմնական միջոցների տեխնիկական և ֆիզիկական անբավարար վիճակը.
- մասնավորեցվող մի շարք ընկերությունների գույքի նկատմամբ պետության սեփականությունը հաստատող փաստաթղթերի, ինչպես նաև ընկերությունների զբաղեցրած հողամասերի օգտագործման նկատմամբ իրավական հիմքերի բացակայությունը.
- մասնավորեցման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ներկայացման ոչ պատշաճ մակարդակը կամ թերի ներկայացնելու հետ կապված հիմնահարցերը.
- մասնավորեցման գործընթացում գտնվող ընկերությունների՝ պետական բյուջեի և կենսաթոշակային հիմնադրամի նկատմամբ կրեդիտորական պարտավորությունները չկատարելու դեպքում այդ մարմինների կողմից դատարան դիմելու և արդյունքում ընկերությունների գույքի բռնագանձում իրականացնելու հետ կապված հիմնահարցերը.
- հիմնահարցեր, որոնք կապված են Ծրագրում ընդգրկված գրավիչ ընկերությունների թվի նվազմամբ:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. Ընկերությունների լուծարումը
2003 թվականի մասնավորեցման Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող 75 ընկերություններից հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթաց է սկսվել 9 ընկերությունների նկատմամբ:
2002 թվականից լուծարման գործընթացում գտնվող երկու ընկերություններից մեկը լուծարվել է, մյուսը լուծարման ընթացքի մեջ է:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են թիվ 1 աղյուսակում:
2.2. Ընկերությունների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման են առաջարկվել 66 ընկերություն, որոնցից մասնավորեցվել են 23-ը կամ 34.8 տոկոսը՝ 2002 թվականի 12.8 տոկոսի համեմատ: Մասնավորեցումը չի կայացել 43 ընկերություններում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 23 ընկերություններից 8-ը մասնավորեցվել է ուղղակի վաճառքի, 2-ն` ուղղակի անհատույց տրամադրման ձևով, 13-ը` մրցույթով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկություններն ըստ ճյուղերի ներկայացված են թիվ 2 աղյուսակում:
Ծրագրում ընդգրկված 75 ընկերություններից հաշվետու ժամանակաշրջանում գնահատվել են 30-ը, որոնց գնահատված արժեքը կազմել է 1360.4 մլն դրամ:
2.2.1. Ընկերությունների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 8 ընկերություններ, որոնց գնահատված արժեքը կազմել է 375.5 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 256.7 մլն դրամ կամ գնահատված արժեքի 68.4 տոկոսը:
Հադրութի «Ագրոսպասարկում», «Արցախտուրիստ» և «Աշխատանք» պետական փակ բաժնետիրական ընկերությունները մասնավորեցվել են տվյալ ընկերությունների աշխատավորական կոլեկտիվների անդամներին:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե է մուծվել 85.4 մլն դրամ: «Ալրաղաց» պետական փակ բաժնետիրական ընկերության գնորդը՝ «Ստեփանակերտի հացի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև աշխատավորական կոլեկտիվները, մասնավորեցված պետական գույքի դիմաց վճարումները կատարում են տարաժամկետ վճարման կարգով:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդները ստանձնել են կատարել 123.0 մլն դրամ ներդրում և ստեղծել 58 նոր աշխատատեղեր, այդ թվում` 2003 թվականին՝ 30.5 մլն դրամ ներդրում և 17 նոր աշխատատեղ: Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ փաստացի կատարված ներդրումները կազմել են 38.9 մլն դրամ, ստեղծված աշխատատեղերի քանակը` 20: Նշված ցուցանիշների գծով 2003 թվականի պարտավորությունները կատարվել են համապատասխանաբար` 127.5 և 117.6 տոկոսով: Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդներին (որպես իրավահաջորդների)մասնավորեցման պահին փոխանցված պարտավորությունների գումարը կազմել է 170.5 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկությունները բերված են թիվ 3 աղյուսակում:
2.2.2. Ընկերությունների մրցույթով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցման են առաջարկվել 17 ընկերություններ, որոնցից 13-ում մրցույթով մասնավորեցումը կայացել է, 4-ում՝ չի կայացել:
Մրցույթով մասնավորեցված ընկերությունների ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 687.4 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 180.5 մլն դրամ կամ գնահատված արժեքի 26.3 տոկոսը:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ մրցույթով մասնավորեցված ընկերությունների գնորդների կողմից պետական բյուջե է մուծվել 160.4 մլն դրամ:
Մրցույթով մասնավորեցված ընկերությունների գնորդները ստանձնել են առաջիկա երեք տարիների ընթացքում կատարել 151.7 մլն դրամ ներդրում և ստեղծել 176 նոր աշխատատեղ, այդ թվում 2003 թվականին` 40.5 մլն դրամ ներդրում և 63 աշխատատեղ: Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 107.8 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 150 նոր աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով առաջադրանքները կատարվել են համապատասխանաբար` 2.6 և 2.4 անգամ:
Մրցույթով մասնավորեցված ընկերությունների գնորդներին (որպես իրավահաջորդների) մասնավորեցմանպահին փոխանցված պարտավորությունների գումարը կազմել է 202.1 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ստանձնած պարտավորությունները չի կատարել Ստեփանակերտի «Լվացքատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության գնորդ՝ «Բլեսկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի հետ վարած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` համաձայն որի պարտավորությունները կկատարվեն 2004 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:
Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկությունները բերված են թիվ 4 աղյուսակում:
2.2.3. Ընկերությունների ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է 2 ընկերություն, այդ թվում` Շուշիի «Էլեկտրամեխանիկական գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գնահատված արժեքը` 18.9 մլն դրամ, մասնավորեցվել է «Շուշի Պլաստ» փակ բաժնետիրական ընկերությանը) և «Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 70 տոկոսը (գնահատված արժեքը` 339.8 մլն դրամ, մասնավորեցվել է «Սիրկապ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը):
Նշված ընկերությունների բաժնետոմսերն ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել են գնորդներին` հաշվի առնելով նրանց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները և ստեղծվելիք սոցիալական երաշխիքներն աշխատողների համար:
Ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդները ստանձնել են կատարել 392.0 մլն դրամ ներդրում և ստեղծել 27 նոր աշխատատեղ, այդ թվում 2003 թվականին` 382.0 մլն դրամ ներդրում և 23 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 247.4 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 23 նոր աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով առաջադրանքները կատարվել են համապատասխանաբար` 64.8 և 100 տոկոսով:
Ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդներին (որպես իրավահաջորդների) մասնավորեցման պահին փոխանցված պարտավորությունների գումարը կազմել է 70.1 մլն դրամ:
Պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետում ներդրումային պարտավորությունը չի կատարել «Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատեր «Սիրկապ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը:
Ընկերության կողմից ներդրումային պարտավորության թերի կատարումը բացատրվում է ձեռք բերված նոր սարքավորումների ներմուծման գործընթացի ձգձգմամբ:
Գնորդի հետ վարվում են բանակցություններ` ուղղված ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելուն:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկությունները բերված են թիվ 5 աղյուսակում:
2.3. Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և մասնավորեցվել են 9 կառուցվածքային միավորներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 49.2 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 22.8 մլն դրամ կամ գնահատված արժեքի 46.2 տոկոսը: Մասնավորեցված 9 կառուցվածքային միավորներից 8-ը մասնավորեցվել են ուղղակի վաճառքի, 1-ը` մրցութային եղանակով:
Մասնավորեցված 5 կառուցվածքային միավորների գնորդները ստանձնել են կատարել 19.5 մլն դրամ ներդրում և ստեղծել 43 նոր աշխատատեղ, այդ թվում` 2003 թվականին` 7.1 մլն դրամ ներդրում և 14 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 9.7 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 22 նոր աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով առաջադրանքը կատարվել է համապատասխանաբար` 136.6 և 157.1 տոկոսներով:
Ընկերությունների գույքի կազմից առանձնացված մասնավորեցված կառուցվածքային միավորների մասին տեղեկությունները բերված են թիվ 6 աղյուսակում:
2.4. Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 8 անավարտ շինարարության օբյեկտներից մասնավորեցվել է 1-ը (անավարտ շինարարության շենք, ծածկագիր` 4059, ք. Ստեփանակերտ, Առաքելյան փողոցի փակուղի, գնահատված արժեքը` 0.2 մլն դրամ) 0.4 մլն դրամ վաճառքի գնով` «Խաչեն» փակ բաժնետիրական ընկերությանը: Մնացած 7 անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը չի կայացել:
2.5. «Փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է 18 «փոքր» և կիսավեր օբյեկտ, որոնցից 12-ն` ուղղակի վաճառքի, 1-ը` մրցութային վաճառքի, 4-ն` աճուրդային վաճառքի եղանակով, 1-ն` ուղղակի անհատույց տրամադրման ձևով:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չմասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտներից 33-ը ներկայացված են աճուրդային վաճառքի, իսկ մնացածը գտնվում են մասնավորեցմանընթացքում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին (ըստմասնավորեցման ձևերի և ճյուղերի) տեղեկությունները բերված են թիվ 7 և թիվ 8 աղյուսակներում:
2.5.1 «Փոքր» և կիսավեր օբյեկտների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է 12 օբյեկտ, որոնց գնահատված արժեքը կազմել է 23.3 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 12.8 մլն դրամ կամ 54.9 տոկոս:
Նեդրումային պարտավորություններ ստանձնած գնորդներին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 5 «փոքր» և կիսավեր օբյեկտների գնահատված արժեքը կազմել է 16.3 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 7.0 մլն դրամ կամ գնահատված արժեքի 42.9 տոկոսը: Այդ օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 61.9 մլն դրամ ներդրում և ստեղծել 21 նոր աշխատատեղ, այդ թվում՝ 2003 թվականին` 50.0 մլն դրամ ներդրում և 11 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 54.5 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 11 աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով պարտավորությունները համապատասխանաբար կատարվել են 109.0 և 100.0 տոկոսով:
2.5.2. «Փոքր» և կիսավեր օբյեկտների մրցույթով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցման են առաջարկվել 3 «փոքր» և կիսավեր օբյեկտ, որոնցից 1-ը մասնավորեցվել է, 2 օբյեկտների մրցութային վաճառքը չի կայացել` հայտ չներկայացվելու պատճառով:
Մրցույթով մասնավորեցված (տարածք` ք. Ստեփանակերտ, Մաշտոցի փողոց, թիվ 7, գնահատված արժեքը` 4.8 մլն դրամ) օբյեկտի վաճառքի գինը կազմել է 4.8 մլն դրամ: Օբյեկտը մասնավորեցվել է ֆիզիկական անձ Է. Վերդյանին, որը ստանձնել է մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը կատարել 3.0 մլն դրամ ներդրում և ստեղծել 4 նոր աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գնորդի կողմից կատարված է 4.4 մլն դրամի ներդրում:
2.5.3. «Փոքր» և կիսավեր օբյեկտների աճուրդով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցման են առաջարկվել 44 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնցից մասնավորեցվել են 4-ը` 3.1 մլն դրամ վաճառքի գնով: Նախկին «Արցախառևտուր»պետական ձեռնարկության Ասկերանի դուստր ձեռնարկության Ռև գյուղի խանութը, ծածկագիր` 1173, հանձնվել է գյուղական համայնքին, որպես բուժկետ օգտագործելու համար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի թիվ 201 որոշում), Ասկերան քաղաքի նախկին «ՎԱԶ» ավտոտեխսպասարկման կայանի կիսավեր շենքը, ծածկագիրը` 6046, հանվել է աճուրդով մասնավորեցվող օբյեկտների ցանկից` քանդման պատճառով (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի թիվ 156 որոշում): Մնացած 38 օբյեկտների աճուրդային վաճառքը չի կայացել:
2.5.4. «Փոքր» և կիսավեր օբյեկտների ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է 1 օբյեկտ (Հադրութի քաղաքային մանկապարտեզ, ծածկագիր` 8015, գնահատված արժեքը` 3.0 մլն դրամ): Օբյեկտը մասնավորեցվել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությանը` պայմանով, որ նա պարտավոր է մինչև 2004 թվականի հուլիսի 1-ն իրականացնել 5.5 մլն դրամ ներդրում և ստեղծել 4 աշխատատեղ, ապահովելով 40 երեխայի անվճար խնամքը:
Հաշվետու ժամանակաշրջանում գնորդի կողմից կատարվել է 1.2 մլն դրամ ներդրում:
2.6. Պայմանագրային պարտավորությունների կատարողականը
ա) Նախորդ տարիներին ներդրումային ծրագրերով մասնավորեցված և մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած (այսուհետ` ներդրումային ծրագրերով մասնավորեցված) 14 ընկերությունների գնորդներ պարտավորվել են կատարել 1729.1 մլն դրամ ներդրում և ստեղծել 359 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 2219.6 մլն դրամ, ստեղծված աշխատատեղերի քանակը` 580: Նշված ցուցանիշների գծով պարտավորությունները կատարվել են համապատասխանաբար 128.3 և 161.6 տոկոսով:
Աշխատատեղեր ստեղծելու պարտավորությունը թերի են կատարել`
- «Մարտունու կաթի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության գնորդ «Արվարդ» փակ բաժնետիրական ընկերությունը` 6 աշխատատեղ.
- «Պահածո» պետական փակ բաժնետիրական ընկերության գնորդ «Ենգիբարյան» փակ բաժնետիրական ընկերությունը` 6 աշխատատեղ:
բ) Ներդրումային ծրագրերով մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված 5 կառուցվածքային միավորների գնորդներ պարտավորվել են կատարել 232.4 մլն դրամ ներդրում և ստեղծել 130 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 239.9 մլն դրամ կամ պարտավորությունները կատարվել են 103.2 տոկոսով: 130 աշխատատեղ ստեղծելու պարտավորությունը կատարվել է 56.9 տոկոսով (ստեղծված է ընդամենը 74 աշխատատեղ):
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել «Մրամոր, գրանիտ, մոզաիկա» անհատական ձեռնարկությունը, որը 37.8 մլն դրամ ներդրում կատարելու և 60 աշխատատեղ ստեղծելու պարտավորությունը չի կատարել` ներդրումների գծով` 5.8 մլն դրամով և աշխատատեղերի գծով` 100 տոկոսով:
Ներկայումս վարվում են բանակցություններ ստանձնած պարտավորությունների կատարման կամ մասնավորեցված գույքը բռնագանձելու և պետությանը վերադարձնելու վերաբերյալ:
Աշխատատեղերի գծով պարտավորությունը թերի է կատարել «Թիվ 1 արտադրաշինարարական կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության արտադրամասի գնորդ «Սասուն» փակ բաժնետիրական ընկերությունը, որը 20 աշխատատեղի փոխարեն ստեղծել է 15-ը: Գնորդի հետ վարած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել 2004 թվականի ընթացքում լրացնել աշխատատեղերը:
գ) Ներդրումային ծրագրերով մասնավորեցված 15 «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդներ պարտավորվել են կատարել 1134.7 մլն դրամ ներդրում և ստեղծել 511 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 1227.9 մլն դրամ կամ պարտավորությունը կատարվել է 108.2 տոկոսով, 511 աշխատատեղի փոխարեն ստեղծված է 433-ը կամ պարտավորությունը կատարվել է 84.7 տոկոսով:
Նեդրումների գծով ստանձնած պարտավորությունները չեն կատարել`
- Մարտակերտի նախկին թիվ 3 դպրոցի կիսավեր շենքի գնորդ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը` 66.0 մլն դրամի չափով, որը չի կատարել նաև աշխատատեղեր ստեղծելու իր պարտավորությունը` 4 աշխատատեղով.
- Շուշիի նախկին երաժշտական գործիքների գործարանի կիսավեր շենքերի գնորդ «Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը չի կատարել 25.0 մլն դրամ ներդրում և 20 աշխատատեղեր ստեղծելու իր պարտավորությունը:
Նոր աշխատատեղեր ստեղծելու պարտավորությունը չի կատարել Ստեփանակերտի նախկին թիվ 7 մսուր-մանկապարտեզի շենքերի գնորդ «Հայկ ժամացույց և ոսկերչություն» փակ բաժնետիրական ընկերությունը, որը 300 աշխատատեղերի փոխարեն ստեղծել է 228 աշխատատեղ:
Գնորդների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նշված պարտավորությունները կկատարվեն 2004 թվականի ընթացքում:
դ) Ներդրումային ծրագրերով մասնավորեցված ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առնձնացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները բերված են թիվ 9 աղյուսակում:
__________________________
* - Ծանոթություն- |
Տեղեկությունները չեն բերվում: |