Ընդունված է 2015թ. դեկտեմբերի 23-ին
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը» բառերով:
Հոդված 2. Օրենքի N 1 հավելվածից հանել «ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար 9.60», «ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ 9.60», «ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ 6.80» և «ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ 6.45» տողերը:
Հոդված 3. Օրենքի N 2 հավելվածի`
1) «ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական 2.48», «ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ռեֆերենտ 2.20» տողերը հանել.
2) «Շրջանի դատախազության դատախազ, կայազորի զինվորական դատախազության դատախազ 4.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
|
«ԼՂՀ գլխավոր դատախազի խորհրդական |
3.00»: |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2015թ. դեկտեմբերի 29 Ստեփանակերտ ՀՕ-60-Ն |
|