Ընդունված է 2003թ. մայիսի 21-ին
1. Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի կատարման 2002 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 հունիսի 2003թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-46 |
|
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2002-2003 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը, Ծրագրում կատարված փոփոխությունները և լրացումները
«Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002թ. մարտի 28-ին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 2002թ. ապրիլի 30-ին:
2002 թվականին Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածների՝ Ծրագրի կատարման վերաբերյալ ներկայացվում է հաշվետվություն:
1.2. Հաշվետու ժամանակաշրջանը
Ծրագրի կատարման վերաբերյալ սույն հաշվետվությունն ընդգրկում է 2002թ. հունվարի 1-ից մինչև 2003թ. հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
1.3. Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից իրականացված միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում ներգրավել ներդրումներ (այդ թվում` նաև օտարերկրյա) և ընկերությունները մասնավորեցնել ռազմավարական ներդրողներին, դրանով իսկ ապահովելով տնտեսության կայուն աճը:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 11 ընկերությունների գնորդները պարտավորվել են իրականացնել 427.9 մլն դրամի ներդրումային ծրագրեր և ստեղծել 171 նոր աշխատատեղ:
Մասնավորեցման արդյունքում ավելացել է մասնավոր սեփականության վրա հիմնված սուբյեկտների թիվը: Հանրապետությունում շարունակվում է ձևավորվել սեփականատերերի խավ, որը հիմքեր է ստեղծում տնտեսության հետագա զարգացման համար:
Հաշվետու ժամանակաշրջանում 1998-2001 թվականների միջին տարեկանի համեմատ ընկերություններիմասնավորեցման տեմպը ավելի քան չորս անգամ աճել է (1998-2001 թվականներին մասնավորեցվել է 10 ընկերություն), սակայն այն դեռևս մնում է ցածր:
Մասնավորեցման տեմպերի, արդյունքների և Ծրագրի կատարողականի վրա ազդող հիմնական գործոններից են՝
վճարունակ պահանջարկի սակավությունը և մասնավորեցման գործընթացին ներդրողների պասսիվ մասնակցությունը.
մասնավորեցման առաջարկվող մի շարք ընկերությունների գործունեության անհեռանկարայնությունը և խոշոր ներդրումների անհրաժեշտությունը.
մասնավորեցվող ընկերությունների խոշոր պարտքերի հիմնախնդրի առկայությունը.
մասնավորեցվող ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրերի բացակայությունը.
մասնավորեցվող ընկերությունների հիմնական միջոցների մաշվածությունը, ինչպես նաև այն, որ առանձին դեպքերում դրանց գնահատված արժեքը զգալի գերազանցում է ձևավորված շուկայական գները.
մասնավորեցվող մի շարք ընկերությունների գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների, ինչպես նաև ընկերությունների զբաղեցրած հողամասերի նկատմամբ իրավական հիմքերի բացակայությունը.
մասնավորեցման առաջարկվող ընկերությունների վերաբերյալ համակողմանի և ընդհանրացված տեղեկությունների ներկայացման ոչ պատշաճ մակարդակը կամ թերի ներկայացնելու հետ կապված հիմնահարցերը:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. Ծրագրում ընդգրկված մասնավորեցման ենթակա ընկերությունները
Ծրագրով 2002-2003 թվականներին մասնավորեցման է առաջարկվել պետական բաժնեմաս ունեցող 88 ընկերություն, որոնցից հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթաց է սկսվել 2 ընկերությունների նկատմամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 1 աղյուսակում.
Աղյուսակ թիվ 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման գործընթացի մասին
Հ/հ |
Ծած-կագիր |
Ընկերության անվանումը |
Հիմնադիրը |
ԼՂՀ կառավարության որոշման համարը և թվագրությունը |
Տեղեկություններ ընթացքի մասին |
1 |
7076 |
«Արցախնավթա-մթերք» ՊՓԲԸ |
ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար |
թիվ190 24.07.01թ. |
Ընթացքի մեջ է |
2 |
7108 |
«Հավկիթ» ՊՓԲԸ |
ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար |
թիվ 235 30.09.02թ.
|
Ընթացքի մեջ է |
Միաժամանակ, համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և Ծրագրի 2-րդ հավելվածի՝ ցանկում չընդգրկված «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր բոլոր օբյեկտները, ընկերությունների (ձեռնարկությունների) կազմում գտնվող «փոքր» օբյեկտները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված և մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
2.2. Ընկերությունների մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման է առաջարկվել Ծրագրում ընդգրկված 86 ընկերություն, որոնցից մասնավորեցվել է 11-ը, մասնավորեցումը չի կայացել 75 ընկերությունում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկություններն ըստ ճյուղերի ներկայացված են թիվ 2 աղյուսակում.
Աղյուսակ թիվ 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների մասին՝ ըստ ճյուղերի
(մլն դրամ)
Հ/հ |
Ճյուղեր |
Քանակն ըստ ծրագրի (հատ)
|
Մասնավորեցված է |
|||||
Ընդամենը |
այդ թվում՝ |
|||||||
քանակը (հատ)
|
գնահատ-ված արժեքը
|
Անհատույց |
Ուղղակի վաճառք |
|||||
քանակը (հատ) |
գնահատ-ված արժեքը |
քանակը (հատ) |
գնահատ-ված արժեքը |
|||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1 |
Արդյունաբերություն |
32 |
4 |
287.1 |
1 |
157.1 |
3 |
130.0 |
2 |
Տրանսպորտ |
6 |
- |
- |
- |
- |
- |
- |
3 |
Շինարարություն և շինանյութերի արտադրություն |
18 |
2 |
56.5 |
- |
- |
2 |
56.5 |
4 |
Ճանապարհաշինա-րարություն և շահագործում |
4 |
1 |
7.3 |
- |
- |
1 |
7.3 |
5 |
Գյուղատնտեսություն |
3 |
1 |
62.6 |
1 |
62.6 |
- |
- |
6 |
Նյութատեխնիկական մատակարարում |
7 |
- |
- |
- |
- |
- |
- |
7 |
Կոմունալ տնտեսություն |
14 |
3 |
27.2 |
1 |
14.1 |
2 |
13.1 |
8 |
Առողջապահություն |
1 |
- |
- |
- |
- |
- |
- |
9 |
Զբոսաշրջություն |
1 |
- |
- |
- |
- |
- |
- |
Ընդամենը |
86 |
11 |
440.7 |
3 |
233.8 |
8 |
206.9 |
Ծրագրում ընդգրկված 86 ընկերություններից գնահատվել են 31-ը, որոնց գնահատված ընդհանուր արժեքը կազմել է 1725.1 մլն դրամ: Գնահատված ընկերություններից մասնավորեցվել են 11-ը` 440.7 մլն դրամ գնահատված արժեքով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 11 ընկերություններից 8-ը մասնավորեցվել է ուղղակի վաճառքի, իսկ 3-ն անհատույց տրամադրման ձևով` գործարար ծրագրերին համապատասխան:
Մասնավորեցված ընկերությունների գնորդները պարտավորվել են կատարել խոշոր չափի ներդրումներ, ապահովել ձեռնարկությունների անխափան աշխատանքը, ստեղծել նոր աշխատատեղեր և մարել ընկերությունների մինչև մասնավորեցումն ունեցած ֆինանսական պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության պետականկենսաթոշակային հիմնադրամի և այլ կրեդիտորների նկատմամբ:
Մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկություններն ըստ առանձին ընկերությունների բերված են թիվ 3 աղյուսակում.
Աղյուսակ թիվ 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների մասին
(մլն դրամ)
Հ/հ |
Ծած կա- գիր
|
Ընկերու- թյան անվանումը |
ԼՂՀ կա- ռավարու- թյան որոշման համարը և թվագրու- թյունը |
Գնա-հատ- ված արժեքը
|
Վա-ճառքի գինը
|
Մաս-նավո- րեցման ձևը
|
Ներդրում- ների կա- տարման ժամկետը
|
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||
Հայտա- րարված |
փաս-տացի
|
հայտա-րարված |
փաս-տացի
|
|||||||||||
ըն-դա-մենը |
այդ թվում՝ 2002թ. |
ըն-դա-մենը |
այդ թվում՝ 2002թ. |
|||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
1 |
7020 |
«Ստեփանա- կերտի հացի գործարան» ՊՓԲԸ |
թիվ 112 13.05.02թ. |
108.2 |
57.0 |
ուղղա-կի վա-ճառք |
01.04.04թ. |
15.0 |
3.0 |
10.6 |
-- |
-- |
-- |
«Ստեփա-նակերտի հացի գործա-րան» ՓԲԸ |
2 |
7023 |
«Մարտունու գինու գործա- րան» ՊՓԲԸ |
թիվ 86 09.04.02թ. |
157.1 |
-- |
անհա-տույց |
31.12.02թ. |
250.0 |
250.0 |
254.5 |
65 |
65 |
66 |
«Նաիրի» ՓԲԸ |
3 |
7024 |
«Մարտունու կաթի կոմբի- նատ» ՊՓԲԸ |
թիվ 309 25.12.01թ. |
4.9 |
0.7 |
ուղղա-կի վա- ճառք |
31.12.03թ. |
11.0 |
5.5 |
11.5 |
10 |
5 |
5 |
«Արվարդ» ՓԲԸ |
4 |
7126 |
«Պահածո» ՊՓԲԸ |
թիվ 43 26.02.02թ. |
16.9 |
4.5 |
ուղղա-կի վա- ճառք |
31.12.03թ. |
26.0 |
10.0 |
26.7 |
30 |
15 |
15 |
«Նարեկ» ՓԲԸ |
5 |
7052 |
«Արցախ» ՏԱԱՖ ՊՓԲԸ |
թիվ 135 25.06.02թ. |
13.6 |
13.6 |
ուղղա-կի վա- ճառք |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
«Սիրկապ Արմենիա» ՓԲԸ |
6 |
7063 |
«Կապի շին- մոնտաժում» ՊՓԲԸ |
թիվ 98 06.05.02թ. |
42.9 |
11.0 |
ուղղա-կի վա- ճառք |
31.12.03թ. |
11.0 |
5 |
46.1 |
-- |
-- |
40 |
«Սերպան-տին» ՍՊԸ |
7 |
7042 |
Հադրութի «Ավտոճա-նապարհ» ՊՓԲԸ |
թիվ 76 02.04.02թ. |
7.3 |
2.0 |
ուղղա-կի վա- ճառք աշխ.կոլ. |
01.04.04թ. |
6.7 |
1.7 |
1.7 |
10 |
10 |
11 |
«Մհեր-շինարար» ՓԲԸ |
8 |
7072 |
«Մարտունու թռչնաբու- ծական ֆաբ- րիկա» ՊՓԲԸ |
թիվ 40 26.02.02թ. |
62.6 |
-- |
անհա-տույց
|
01.06.02թ. |
85.2 |
85.2 |
148.1 |
50 |
50 |
101 |
«Լուսա- կերտ» ՍՊԸ
|
9 |
7085 |
«Ռիտուալ ծառայու-թյուն» ՊՓԲԸ |
թիվ 200 20.08.02թ.
|
2.1 |
2.1 |
ուղղա-կի վա- ճառք աշխ.կոլ. |
-- |
-- |
- |
- |
-- |
-- |
-- |
«Կամար» ՓԲԸ |
10 |
7093 |
«Շինարար» ՊՓԲԸ |
թիվ 225 12.09.02թ. |
11.0 |
3.3 |
ուղղա-կի վա- ճառք |
31.12.02թ. |
8.0 |
8.0 |
8.1 |
6 |
6 |
6 |
«Դորոժ-նիկ» ՍՊԸ |
11 |
7112 |
Ստեփանա- կերտի «Ճանշին-վերանորո-գում» ՊՓԲԸ |
թիվ 10 29.01.02թ. |
14.1 |
-- |
անհա-տույց աշխ.կոլ. . |
31.12.03թ. |
15.0 |
5.0 |
18.2 |
-- |
-- |
-- |
«Ճանշին-վերա-նորոգում» ՓԲԸ |
|
|
Ընդամենը |
|
440.7 |
94.2 |
|
|
427.9 |
373.4 |
525.5 |
171 |
151 |
244 |
|
|
|
որից` անհատույց |
x |
233.8 |
-- |
X |
x |
350.2 |
340.2 |
420.8 |
115 |
115 |
167 |
|
Մասնավորեցված 11 ընկերություններից 3-ը մասնավորեցվել են տվյալ ընկերությունների աշխատավորական կոլեկտիվներին, ընդ որում՝ «Հադրութի ավտոճանապարհ» և Ստեփանակերտի «Ռիտուալ ծառայություն» ՊՓԲԸ-ների բաժնետոմսերը մասնավորեցվել են ուղղակի վաճառքի, իսկ Ստեփանակերտի «Ճանշինվերանորոգում» ՊՓԲԸ-ի բաժնետոմսերը` անհատույց տրամադրման ձևով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների գնորդները պարտավորվել են կատարել 427.9 մլն դրամի ներդրում, որից 2002թ.` 373.4 մլն դրամ, ստեղծել 171 նոր աշխատատեղ, որից 2002թ.` 151 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարված ներդրումների գումարը կազմել է 525.5 մլն դրամ, նոր ստեղծված աշխատատեղերի քանակը՝ 244:
2.3. Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորներիմասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և մասնավորեցվել են 2 կառուցվածքային միավոր, որոնց գնահատված արժեքը կազմել է 8.9 մլն դրամ:
Նշված կառուցվածքային միավորները (վաճառքի գինը` 8.9 մլն դրամ) մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձևով:
Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցման մասին տեղեկությունները բերված են թիվ 4 աղյուսակում.
Աղյուսակ թիվ 4
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերություններիգույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասին
(մլն. դրամ)
Հ/հ |
Ծած-կագիրը |
Օբյեկտի անվանումը |
ԼՂՀ կառավարու-թյան որոշման համարը և թվագրությունը |
Գնահատ-ված արժեքը |
Վաճառ-քի գինը |
Մասնա-վորեցման ձևը |
Գնորդի անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1 |
7009/1 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՊՓԲԸ-ի անավարտ շինարարություն |
թիվ 233 26.11.02թ.
|
8.0 |
8.0 |
ուղղակի վաճառք |
«Բեյզ Մեթըլս» ՍՊԸ |
2 |
7122/1 |
«Արցախանտառ» ՊՓԲԸ-ի արտադրամաս |
թիվ 7 22.10.02թ. |
0.9 |
0.9 |
ուղղակի վաճառք |
«Մ. Սարգսյան» ԱՁ |
|
|
Ընդամենը |
|
8.9 |
8.9 |
|
|
2.4. Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 9 անավարտ շինարարության օբյեկտներից մեկը (հյուրանոց ք. Ստեփանակերտ, Մաշտոցի փողոց) հանվել և տեղափոխվել է բնակարանային ֆոնդ, մեկը (24 բնակարանոց բնակելի շենք, ք. Ստեփանակերտ, Ս. Դավթի փողոց թ. 4) մասնավորեցվել է 0.2 մլն դրամ գնահատված արժեքով, մնացած 7 օբյեկտների մասնավորեցումը չի կայացել:
2.5. «Փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է 15 «փոքր» և կիսավեր օբյեկտ, որոնցից 4-ն՝ աճուրդով, 7-ն՝ ուղղակի վաճառքի, 4-ն՝ անհատույց տրամադրման ձևով:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չմասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտներից 43-ը ներկայացված են աճուրդային վաճառքի, իսկ մնացածը գտնվում են մասնավորեցմանընթացքում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին (ըստմասնավորեցման ձևերի և ճյուղերի) տեղեկությունները բերված են թիվ 5 աղյուսակում.
Աղյուսակ թիվ 5
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին (ըստմասնավորեցման ձևերի և ճյուղերի)
(մլն դրամ)
Հ/հ |
«Փոքր» օբյեկտներն ըստ ճյուղերի |
Մասնավորեցված է ընդամենը |
Այդ թվում ըստ մասնավորեցման ձևերի |
||||||
քանակը (հատ) |
արժեքը |
ՈՒղղակի վաճառք |
Աճուրդ |
Անհատույց տրամադրում |
|||||
քանակը (հատ) |
արժեքը |
քանակը (հատ) |
արժեքը |
քանակը (հատ) |
արժեքը |
||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
Առևտուր |
1 |
0.06 |
-- |
-- |
1 |
0.06 |
-- |
-- |
2 |
Հասարակական սնունդ |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
3 |
Կենցաղսպասարկում |
1 |
2.0 |
1 |
2.0 |
-- |
-- |
-- |
-- |
4 |
Վարձակալված տարածքներ |
4 |
4.8 |
4 |
4.8 |
-- |
-- |
-- |
-- |
5 |
Կիսավեր |
7 |
15.5 |
2 |
8.2 |
3 |
1.9 |
2 |
5.4 |
6 |
Այլ «փոքր» օբյեկտներ |
2 |
21.9 |
-- |
-- |
-- |
-- |
2 |
21.9 |
|
Ընդամենը |
15 |
44.26 |
7 |
15.0 |
4 |
1.96 |
4 |
27.3 |
2.6. «Փոքր» և կիսավեր օբյեկտների անհատույց տրամադրման ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել են 4 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնցից 2-ը կիսավեր և 2-ն այլ «փոքր» օբյեկտներ են:
Անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին տեղեկությունները բերված են թիվ 6 աղյուսակում.
Աղյուսակ թիվ 6
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին
(մլն դրամ)
Հ/հ |
Ծած-կա-գիր |
Անվանումը |
Հասցեն |
Կառավա- րության որոշման համարը և թվագրու- թյունը |
Գնա-հատ- ված արժե-քը
|
Ներդրում-ների ժամկետը
|
Ներդրումների ծավալը |
Աշխատա-տեղերի քանակը |
Գնորդի անվանումը
|
||
հայ-տա-րար-ված |
փաս-տացի |
հայ-տա- րար-ված |
փաս-տացի |
||||||||
1 |
6055 |
«Կոմունալ տնտեսու-թյուն» ՓԲԸ-ի բաղնիք |
ք.Մարտունի, Խաչատրյան փողոց |
թիվ 138, 25.06.02թ.
|
0.9 |
մինչև 31.12.02թ.
|
12.2 |
4.0 |
10 |
-- |
«Ֆլամինգո» ՍՊԸ |
2 |
8001 |
Մանկապար-տեզի շենք
|
ք. Ասկերան |
թիվ 11, 29.01.02թ.
|
6.7 |
մինչև 31.12.03թ.
|
8.0 |
14.8 |
7 |
9 |
ԼՂՀ-ում Ամերիկայի «Հայ Ավետա- րանչական ընկերակ-ցության» ներկայա- ցուցչությունը |
3 |
8007 |
Մանկապար-տեզի շենք
|
ք. Շուշի |
թիվ 11, 29.01.02թ.
|
9.8 |
մինչև 31.12.03թ.
|
23.0 |
5.3 |
7 |
11 |
ԼՂՀ-ում Ամերիկայի «Հայ Ավետա- րանչական ընկերակ-ցության» ներկայա- ցուցչությունը |
4 |
6105 |
Շուշիի նախ- կին երաժըշ- տական գոր- ծարանի կի- սավեր շենքեր |
ք. Շուշի |
թիվ 99, 06.05.02թ.
|
4.3 |
մինչև 31.12.03թ |
25.0 |
-- |
20 |
-- |
«Մհեր» ՍՊԸ
|
|
|
Ընդամենը |
|
|
21.7 |
|
68.2 |
24.1 |
44 |
20 |
|
Անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդները պարտավորվել են մինչև 2003թ. դեկտեմբերի 31-ը մասնավորեցված օբյեկտներում կատարել 68.2 մլն դրամի ներդրում և ստեղծել 44 նոր աշխատատեղ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ամերիկայի «Հայ Ավետարանչական ընկերակցության» ներկայացուցչությունը պարտավորվել է Շուշի և Ասկերան քաղաքների մասնավորեցված մանկապարտեզներում անվճար խնամել համապատասխանաբար 80 և 60 երեխաներ:
3. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 124.3 մլն դրամ, այդ թվում`
- ընկերությունների մասնավորեցումից - 62.2 մլն դրամ
- ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցումից - 16.3 մլն դրամ
- անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից - 0.3 մլն դրամ
- «փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումից - 45.5 մլն դրամ: