‹‹Հաշվապահական հաշվառման մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Ընդունված է 2004 թվականի

 դեկտեմբերի 22-ին

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասում «ֆիզիկական անձանց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակության նոր պարբերությամբ.

«Բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպության ղեկավարը համատեղում է նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները, կազմակերպությունում գլխավոր հաշվապահը պարտադիր է: Գլխավոր հաշվապահը կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության ղեկավարը պետք է լինի վարձու աշխատող (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվապահական հաշվառումը կազմակերպությունում վարվում է հաշվապահական ծառայություններ մատուցող այլ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միջոցով):»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2004թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-155