Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 12-ին
Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-105, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բանկերի, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման մարմինների և գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջև այդպիսի իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեությանմասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ՝ հաշվապահականհաշվառումը կարգավորող պետական մարմին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ բանկերում, վարկային, վճարահաշվարկային կազմակերպություններում, ապահովագրական ընկերություններում, գրավատներում, ներդրումային ընկերություններում, Կենտրոնական դեպոզիտարիայում և կարգավորվող շուկայի օպերատորի մոտ` Հայաստանի Հանրապետությունում հաշվապահապական հաշվառումը կարգավորող պետական մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝
«3. Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ:»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից կենտրոնական բանկին ներկայացվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության «հրապարակում են» բառերից հետո լրացնել «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2008թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-62-Ն |
|