«Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2015թ. դեկտեմբերի 23-ին

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-111-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի(ների),» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 15-րդ կետից հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները,» բառերը.

2) 18-րդ կետից հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերը, իսկ «կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի համար` կառավարության աշխատակազմի ղեկավարը,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը,» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-61-Ն