Ընդունված է 2015 թվականի
նոյեմբերի 26-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասից հանել «աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.» պարբերությունը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների,» բառերը:
Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2015թ. դեկտեմբերի 4 Ստեփանակերտ ՀՕ-52-Ն |
|