«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-168 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը «վարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց` միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից առևտրի oբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիu կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիu կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:».

2) 2-րդ մասի`

ա. «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, oդային տրանuպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառքի.»,

բ. «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի, կվասի, կաթի կամ թանի վաճառքի.»,

գ. «ժգ» կետում «նոտարական և փաստաբանական» բառերը փոխարինել «փաստաբանական» բառով:

 

Հոդված 3. Oրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հսկիչ-դրամարկղային մեքենան տեղադրվում է առևտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բ» կետում «կապարակնքված» բառը փոխարինել «դրոշմակնքված» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Առևտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղայինմեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված և կիրառվող հսկիչ-դրամարկղայինմեքենաների միջոցով արձանագրված շրջանառությունները հիմք չեն հարկերի հաշվարկման համար, և այդհսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմնում գրանցումից հանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն օրենքով նախատեսված հսկողության իրականացման նպատակով հարկային մարմինը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ, ընդ որում` ստուգումներ անցկացնելու հանձնարարագրի վավերապայմանների, դրանք ստուգվող սուբյեկտին ներկայացնելու պահանջների նկատմամբ կիրառվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելված 2-ի դրույթները:»:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունը «Սույն օրենքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված կարգերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման համար հիմք է հանդիսանում նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումը:»:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով:».

2) 2-րդ մասի`

ա. երրորդ պարբերությունում «երկրորդ պարբերությունում» բառերը փոխարինել «առաջին պարբերությունում» բառերով,

բ. չորրորդ պարբերությունում «երրորդ պարբերությունում» բառերը փոխարինել «առաջին պարբերությունում» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածով սահմանված տուգանքները, բացառությամբ լրացուցիչ տուգանների, պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-44-Ն