«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում`

1) երրորդ պարբերությունում «պարտադիր վճարների» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների» բառերով.

2) վեցերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) ութերորդ պարբերությունը և տասներորդ պարբերության 3-րդ կետը «ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների» բառերից հետո լրացնել «, արտադրանքի, ապրանքների պակասորդի» բառերով.

4) իններորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ պարբերություններում «8-րդ պարբերությամբ» և «ութերորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «յոթերորդ պարբերությամբ» բառերով.

5) տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասով նախատեսված ուսումնասիրությունների ընթացքում լրացուցիչ հարկերի և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները տնտեսավարող սուբյեկտի կողմից ընդունելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու դեպքերի:»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը «ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը» բառերից հետո լրացնել «(հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում` իրավանախորդի (իրավանախորդների)) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարները)» բառերով.

2) 3-րդ մասում «տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին» բառերը փոխարինել «պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին» բառերով, իսկ «ուղղիչ գործակիցների» բառերից հետո լրացնել «, արտադրանքի, ապրանքների պակասորդի» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «երկարաձգող կամ կասեցնող» բառերից հետո լրացնել «կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասությունը «նույն տնտեսավարող սուբյեկտի» բառերից հետո լրացնել «(վերակազմակերպման դեպքերում` իրավահաջորդի (իրավահաջորդների)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:».

2) 2-րդ մասի առաջին նախադասությունում «երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով)» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի «թ» կետում «հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և հաշվարկների» բառերը փոխարինել «ակտիվների և պարտավորությունների» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «հարկային պետական վարչության պետի գրավոր հանձնարարությամբ» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի կողմից տրված հրամանի (հանձնարարագրի) հիման վրա» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի հավելված 1-ի 5-րդ կետի`

1) առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ուuումնաuիրության հանձնարարագրում նշված ժամկետի ավարտին հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից կազմվում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն` երկու օրինակից:».

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստորագրված արձանագրության օրինակները դրանց կազմման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը իր կողմից uտորագրված արձանագրության մեկ օրինակը հանձնում է ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց), իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:»:

 

Հոդված 9. Օրենքի հավելված 2-ի`

1) 5-րդ կետը «գնումից հետո» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ժամկետի վերջին օրը,» բառերով, իսկ «պաշտոնատար անձին» բառերից հետո` «, բացառությամբ հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքի, երբ հանձնարարագիրը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում հսկիչ գնումից հետո» բառերով.

2) 6-րդ կետի առաջին նախադասությունը «գնման արդյունքում» բառերից հետո լրացնել «հանձնարարագրի ներկայացման օրը» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արձանագրության երկու օրինակները արձանագրության կազմման օրը ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը արձանագրության մեկ օրինակի վրա կատարում է գրառում արձանագրությունը ստանալու մասին, ստորագրում և այն հանձնում հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:»:

 

Հոդված 10. Օրենքի հավելված 3-ի`

1) վերնագիրը և 1-ին կետը «ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների» բառերից հետո լրացնել «, արտադրանքի, ապրանքների պակասորդի» բառերով.

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) 5-րդ կետի`

ա. առաջին նախադասությունը «երեսուն» բառից հետո լրացնել «, իսկ ընդերքօգտագործողների մոտ`վաթսուն» բառերով,

բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մեկ չափագրման տևողությունը չի կարող գերազանցել տասը աշխատանքային օրը:».

4) 8-րդ կետի վեցերորդ նախադասությունը «անառարկելի» բառից հետո լրացնել «, բացառությամբ արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդի հայտնաբերման դեպքերի» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-41-Ն