«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 22-ին

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածում «7 հոդվածի «ժէ» և «իա» կետերով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի «ժէ», «իա» և «իբ» կետերով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում «իա» կետի վերջակետը փոխարինել միջակետով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» կետով.

«իբ) ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասից հանել «հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 931-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ատամնաբուժական գործունեություն է համարվում ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 933-րդ հոդվածում «20.000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «40.000-ապատիկի չափով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 935-րդ հոդվածում «1.0» թիվը փոխարինել «0.5» թվով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 172-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  172

 

ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՏՈՒՑՄԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 

ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 93.6

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեության համարհաստատագրված վճարների հաշվարկման համար օգտագործվող հասկացությունները

 

Ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը:

 

Հոդված 93.7

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման համար հաստատագրվածվճար վճարողները

 

Վճարողներ են համարվում ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողները:

 

Հոդված 93.8

Ատամնատեխնիկական ծառայությունների  մատուցման  գործունեության  համարհաստատագրված վճարի չափը

 

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 40.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 93.9

Ատամնատեխնիկական ծառայությունների  մատուցման  գործունեության  համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը:

 

Հոդված 93.10

Ատամնատեխնիկական ծառայությունների  մատուցման  համար  հաստատագրվածվճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

 

Հաստատագրված վճարի հաշվարկման համար գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`

ա) Ստեփանակերտ քաղաքի համար` 1.5.

բ) Ստեփանակերտ քաղաքից դուրս` 0.5:»:

 

Հոդված 8. Օրենքի 98-րդ հոդվածում ««ի» և «իա» ենթակետերով» բառերը փոխարինել ««ի», «իա» և «իբ» կետերով» բառերով:

 

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քuան oրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «իա» և «իբ» կետերով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել հայտարարություն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-39-Ն