«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                           Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) հարկային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի` ոչ ռուսերեն և անգլերեն լեզվով լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները:»:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի`

1) երրորդ պարբերության «գ» կետը «անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառումից հանման» բառերով.

2) վեցերորդ պարբերությունում «անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ պետական հաշվառումից հանման» բառերով, իսկ «(գործունեության դադարեցման)» բառերից հետո լրացնել «, պետական հաշվառումից հանման» բառերը.

3) յոթերորդ պարբերությունում «սեփականատերերի» բառը փոխարինել «հիմնադիրների (մասնակիցների)» բառերով.

4) ութերորդ պարբերությունում «անհատ ձեռներեցի գործունեության դադարումից» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարումից կամ պետական հաշվառումից հանելուց» բառերով, իսկ «սեփականատերերի կամ անհատ ձեռներեցի վրա` լուծարմանը» բառերը` «հիմնադիրների (մասնակիցների) կամ գործունեությունը դադարեցրած կամ հաշվառումից հանված անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի վրա` լուծարմանը կամ հաշվառումից հանմանը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «հարկ վճարողի հարկային պարտավորությունը» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի շրջանառությունները համարվում են չհիմնավորված» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի առաջին պարբերությունում «տասնհինգ օրվա համար» բառերը փոխարինել «տասնհինգ լրացված օրվա համար» բառերով, «վճարման ենթակա» բառերը փոխարինել «հաշվարկված» բառով, իսկ «` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված» բառերը` «հաշվարկված ընդհանուր» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունում «բյուջե չմուծված կամ պակաս մուծված» բառերը փոխարինել «պակաս հաշվարկված» բառերով.

2) երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների կամ դրանց կասեցման ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող (ստուգված) ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:»:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 25.1. Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում գանձվում է տուգանք պակասորդի գնի (արժեքի) 15 տոկոսի չափով: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 30 տոկոսի չափով:»:

 

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի`

1) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`

1) անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը:».

2) յոթերորդ պարբերության 2-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով:»:

 

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի կիրառման առումով խախտման օր է համարվում մինչև հարկատեսակի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը խախտում ներառող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը, իսկ օրենքով սահմանված ժամկետից հետո խախտում ներառող հաշվարկների (հայտարարագրերի) համար` օրենքով դրանց ներկայացման համար սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հետագայում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելուց):»:

 

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) «25 տոկոսի չափով» բառերը փոխարինել «15 տոկոսի չափով» բառերով, իսկ «50 տոկոսի չափով» բառերը` «30 տոկոսի չափով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածով սահմանված գրանցումները կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը 2014 թվականի հունվարի 1-ից կարող են վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով:»:

 

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի տասներորդ պարբերությունում`

1) «ցանկերի տեսքով» բառերից հետո լրացնել «հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «գ» ենթակետը.

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:»:

 

Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածի առաջին պարբերության իմաստով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային պարտավորությունների հաշվարկման առումով խախտման կատարման տարի է համարվում համապատասխան հաշվարկի, հայտարարագրի, հաշվետվության, տեղեկության կամ այլ փաստաթղթի (անկախ դրանց ներկայացման հանգամանքից)` հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող օրացուցային տարին:».

2) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային պարտավորությունները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դրույթների` սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո սույն պարբերությունում նշված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներ, հայտարարագրեր և հաշվետվություններ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:»:

 

Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.

 

«Հոդված 35.1. Այն դեպքերում, երբ հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներում տեղ գտած անճշտություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշգրտել ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշգրտվել հարկային մարմնի սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման:»:

 

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ հոդվածով.

 

«Հոդված 46. Սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարները, իսկ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:»:

 

Հոդված 14. Օրենքի հավելվածի 6-րդ գլխի 2-րդ կետում, 16-րդ գլխի 2-րդ, 3-րդ ու 6-րդ կետերում և 17-րդ գլխում «ֆինանսների» բառը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով:

 

Հոդված 15.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքի 24-րդ հոդվածի դրույթները կիրառվում են հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացման ենթակա հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) մասով, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացման ենթակա հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) մասով կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

                            Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-38-Ն