Ընդունվել է 2002թ. մարտի 28-ին
Հոդված 1. «Մարտունու գինու գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը ազատել ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և եկամտահարկի գծով 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված 48093000 (քառասունութ միլիոն իննսուներեք հազար) դրամ տույժերի վճարումից:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
4 ապրիլի 2002թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-195 |
|