«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Ընդունված է 2015 թվականի

դեկտեմբերի 23-ին​

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 45.1-ին հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այն հարկատուն, որը`

1) հարկային մարմին է ներկայացրել գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու)մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար շահութահարկի կանխավճարներ չկատարել.

2) նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 100 000 ՀՀ դրամը, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկիկանխավճարներ չկատարել:»:

 

Հոդված 3. Օրենքի 64-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «շահութահարկի պարտավորության» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2015թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-64-Ն