Ընդունված է 2015թ. նոյեմբերի 26-ին
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին հոդվածով.
«Հոդված 37.1. |
Աշկերտին տրվող վճարումները |
Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է (աշկերտության պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում) հարկատուի մոտ վարձու աշխատող` արհեստագործական ուսումնական հաստատությունում սովորող յուրաքանչյուր աշկերտի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով:»:
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2015թ. դեկտեմբերի 4 Ստեփանակերտ ՀՕ-54-Ն |
|