Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին
Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի «32500 դրամ» բառերը փոխարինել «35000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի`
1) 2-րդ պարբերության «196 դրամ» բառերը փոխարինել «210 դրամ» բառերով.
2) 3-րդ պարբերության «218 դրամ» բառերը փոխարինել «234 դրամ» բառերով.
3) 4-րդ պարբերության «326 դրամ» բառերը փոխարինել «350 դրամ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, պարտադիր սոցիալական ապահովության վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
28 դեկտեմբերի 2012թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-46-Ն |
|