‹‹Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին›› ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2010թ. նոյեմբերի 10-ին

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) իրականացնում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

13 նոյեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-45-Ն