Ընդունված է 2011թ. հունիսի 23-ին
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
6 հուլիսի 2011թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-30-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-16 օրենքի 9-րդ հոդվածի:
Հաշվետվությունն ընդգրկում է 2010 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի մայիսի 30-ի ՀՕ-38 օրենքը և «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի մարտի 25-ի ՀՕ-17-Ն օրենքը:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի համաձայն, եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը և նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները), անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար, մինչև «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Ծրագիր) ընդունումը գործողության մեջ է եղել «Պետականգույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, իսկ դրանում ընդգրկված մասնավորեցման օբյեկտները համարվում են Ծրագրի մաս:
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես, շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս ընկերությունները ռազմավարական ներդրողներին մասնավորեցմամբ ապահովել առավելագույնս ներդրումների իրականացումը և խթանել արտադրողականության ու շահութաբերության բարձրացումը:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական և համայնքային գույքի մասնավորեցումից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 88833.3 հազար դրամ, որից պետականգույքի դիմաց` 58271.0 հազար դրամ:
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի` 2010 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 30562.3 հազար դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի օտարումից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական բյուջե է մուտքագրվել 496586.7 հազար դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման գործընթացի իրականացման խոչընդոտներ են հանդիսացել մասնավորեցման ներկայացվող ընկերությունների ցածր գրավչությունը ներդրողների համար և ընկերությունների խոշոր պարտքերը:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման առաջարկված ընկերություններից ինը գտնվում են լուծարման գործընթացում, ընդ որում, «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ավարտվել է 2011 թվականի հունվար ամսին:
Լուծարման գործընթացին խոչընդոտում են լուծարվող ընկերությունների կուտակած խոշոր պարտքերը, ինչպես նաև գույքի օտարման հետ կապված դժվարությունները` պայմանավորված գույքի տեխնիկական անբավարար վիճակով:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N1 աղյուսակում:
2.2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
2.2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման է առաջարկվել 18 ընկերություն:
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են ութ կառուցվածքային միավորներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 89265.8 հազար դրամ, իսկ վաճառքի գինը` 45651.1 հազար դրամ կամ 51.1 տոկոս:
Առանձնացված կառուցվածքային միավորները ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են նախօրոք հայտնի գնորդներին` համաձայն ներկայացված հայտերի: Հաշվետու ժամանակաշրջանում նրանց կողմից մասնավորեցված գույքի դիմաց վճարվել է 9433.09 հազար դրամ: Կառուցվածքային միավորների վաճառքի գնի և վճարված գումարների միջև եղած տարբերությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված վճարումների ժամանակացույցով:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված հինգ կառուցվածքային միավորների գնորդները ստանձնել են կատարել 295000.0 հազար դրամի չափով ներդրում և ստեղծել 67 նոր աշխատատեղ, այդ թվում` 2010 թվականին` 185000.0 հազար դրամի չափով ներդրում և ստեղծել 15 նոր աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում, համաձայն գնորդների կողմից ներկայացված տվյալների, կատարվել է 153806.5 հազար դրամի չափով ներդրում և ստեղծվել 17 նոր աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով 2010 թվականի առաջադրանքները կատարվել են համապատասխանաբար 83.1 և 113.3 տոկոսով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N2 աղյուսակում:
2.2.2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է մեկ կառուցվածքային միավոր, որի գնահատված արժեքը կազմել է 144797.2 հազար դրամ:
Առանձնացված կառուցվածքային միավորը մասնավորեցվել է նախօրոք հայտնի գնորդին` համաձայն ներկայացված հայտի:
Ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված մեկ կառուցվածքային միավորի գնորդը ստանձնել է կատարել 180000.0 հազար դրամի չափով ներդրում և ստեղծել 10 նոր աշխատատեղ, այդ թվում` 2010 թվականին` 180000.0 հազար դրամի չափով ներդրում և 10 նոր աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում, համաձայն գնորդի կողմից ներկայացված տվյալների, կատարվել է 185000.0 հազար դրամի չափով ներդրում և ստեղծվել 10 նոր աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով 2010 թվականի առաջադրանքները կատարվել են համապատասխանաբար 102.8 և100.0 տոկոսով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորի ուղղակի անհատույց տրմադրման ձևով մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 3 աղյուսակում:
2.2.3. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և աճուրդով մասնավորեցվել է մեկ կառուցվածքային միավոր, որի գնահատված արժեքը կազմել է 4191.9 հազար դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորի աճուրդով մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 4 աղյուսակում:
2.3. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են 18 «փոքր», կիսավեր և այլ օբյեկտներ, որոնցից 11-ը` ուղղակի վաճառքի ձևով, 3-ը` աճուրդով, 4-ը` անհատույց տրամադրման ձևով:
Մասնավորեցված «փոքր», կիսավեր և այլ օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են N 5 աղյուսակում:
2.3.1. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 11 օբյեկտներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 14273.237 հազար դրամ, իսկ վաճառքի գինը` 11120.787 հազար դրամ կամ 77.9 տոկոս:
Նեդրումային պարտավորությունների ստանձմամբ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված երկու օբյեկտների գնահատված արժեքը կազմել է 8069.9 հազար դրամ, իսկ վաճառքի գինը` 8078.3 հազար դրամ կամ 100.1 տոկոս: Մասնավորեցված օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 38000.0 հազար դրամի չափով ներդրում և ստեղծել 13 աշխատատեղ, այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանում՝ կատարել 25000.0 հազար դրամի չափով ներդրում և ստեղծել երեք աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում, համաձայն գնորդների ներկայացրած տվյալների, կատարվել է 28500.0 հազար դրամի չափով ներդրում: Նշված ցուցանիշի գծով պարտավորությունները կատարվել են 114 տոկոսով:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «փոքր», կիսավեր և այլ օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են N 6 աղյուսակում:
2.3.2. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են երեք օբյեկտներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 598.5 հազար դրամ: Նշված ցուցանիշի գծով պարտավորությունները կատարվել են 100 տոկոսով:
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցված «փոքր», կիսավեր և այլ օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են N7 աղյուսակում:
2.3.3. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել են չորս օբյեկտներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 91318.86 հազար դրամ: Այդ օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 946000.0 հազար դրամի չափով ներդրում և ստեղծել առնվազն 58 մշտական աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում, համաձայն գնորդների ներկայացրած տվյալների, կատարվել է 7000.0 հազար դրամի չափով ներդրում:
ՈՒղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված «փոքր», կիսավեր և այլ օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են № 8 աղյուսակում:
2.4.ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից (այսուհետ` Նախարարություն):
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման պայմանագրերով Նախարարության վերահսկողության ներքո է գտնվել 12 գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 589000.0 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նախատեսված է եղել ստեղծել 145 աշխատատեղ:
Նախարարության կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքով մասնավորեցման պայմանագրերով ամրագրված ներդրումային պարտավորությունները կատարել են թվով 11 գնորդներ, որոնց կողմից կատարված ներդրումները կազմել են 694700.0 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նշված գնորդների կողմից ստեղծվել է 34 աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարվել են համապատասխանաբար 117.9 և 23.4 տոկոսով:
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել գույքի մեկ գնորդ, որի կողմից չկատարված կամ թերակատարված ներդրումները կազմել են 1000.0 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նշված գնորդի կողմից չի ստեղծվել երկու նոր աշխատատեղ:
Չնայած մի շարք օբյեկտների գնորդների կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունները ներդրումների առումով կատարվել են, սակայն նշված օբյեկտները լրիվությամբ շահագործման հանձնելու համար փաստացի պահանջվում են կատարել լրացուցիչ ներդրումներ:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները` ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների ներկայացված են N 9 աղյուսակում: