Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 19-ին
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի`
1) 1-ին մասում`
ա. առաջին պարբերությունը «եթե սույն օրենքով» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը «ունենալու» բառից հետո լրացնել «և բնակվելու» բառերով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում` եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է.».
2) 2-րդ կետի «ծառայել» բառը փոխարինել «աշխատել» բառով.
3) 3-րդ կետը «25» թվից հետո լրացնել «օրացուցային» բառով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի աղյուսակի «Տարիքային խումբը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Տարիքային խումբը |
մինչև 23 |
23-ից մինչև 26 |
26-ից մինչև 29 |
29-ից մինչև 32 |
32-ից մինչև 35 |
35-ից մինչև 38 |
38-ից մինչև 41 |
41-ից մինչև 44 |
44-ից բարձր |
2) 2-րդ մասի «ստաժից» բառը փոխարինել «ստաժի տևողությունից» բառերով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի`
1) 1-ին մասում`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.»,
բ. 5-րդ կետը «խնամքով» բառից հետո լրացնել «, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում)» բառերով,
գ. 6-րդ կետը «պապին» բառից առաջ լրացնել «տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված» բառերով,
դ. վերջին պարբերության «համատեղ բնակվել են նույն բնակության վայրում (հասցեում)» բառերը փոխարինել «նրա հետ համատեղ հաշվառված են եղել նույն բնակության վայրում (հասցեում)» բառերով,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն մասի 5-րդ կետում նշված անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունի մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու ժամանակահատվածում:».
2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային ստաժը` ըստ տարիքային խմբերի:».
4) 8-րդ մասում`
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հաշմանդամ ճանաչված անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը հաշմանդամություն սահմանելու օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ստաժը` ըստ տարիքային խմբերի:»,
բ. երկրորդ պարբերությունը «անդամներին» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը «չափով» բառից հետո լրացնել «, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափի 150 տոկոսից ոչ պակաս» բառերով:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «սույն օրենքով» բառերը.
2) 2-րդ մասի «Դրամական» բառը փոխարինել «Զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական» բառերով:
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետի «2013» թիվը փոխարինել «2014» թվով,
բ. 2-րդ կետի «ժամանակահատվածը» բառը փոխարինել «, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները» բառերով.
2) 2-րդ մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասի «2013» թիվը փոխարինել «2014» թվով.
4) 4-րդ մասի «2013» թիվը փոխարինել «2014» թվով, իսկ «լինելու» բառը՝ «լինելու, արտոնագրային վճար վճարելու» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Ժամանակավոր անաշխատունակության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու (սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու) հանգամանքից:»:
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «աշխատանքային ստաժում» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության ստաժում» բառերով.
2) 2-րդ մասի «աշխատանքային» բառը փոխարինել «երկարամյա ծառայության» բառերով.
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:».
4) 6-րդ մասի «2013» թիվը փոխարինել «2014» թվով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասեր.
«7. Մահացած կերակրողի աշխատանքային ենթադրյալ կենսաթոշակը հաշվարկելիս նրա աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև թռիչքային ժամերով հաշվարկված երկարամյա ծառայության ստաժը:
8. Բռնադատված լինելու ժամանակահատվածները 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են եռակի չափով` սկսած 14 տարեկանից, անկախ կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի առկայությունից:»:
Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ինքնապաշտպանական ուժերի կամավորական ջոկատների կազմում 1992 թվականի փետրվարի 1-ից մինչև 1992 թվականի սեպտեմբերի 1-ը ծառայության ժամանակահատվածը՝ անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից։»։
Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «2013» թիվը փոխարինել «2014» թվով։
Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. |
Կենսաթոշակ նշանակելը |
1. Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման վայրի (հասցեի): Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ:
Կենսաթոշակի իրավունք ունեցող` 14 տարին լրացած անձը կարող է կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ:
2. Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
3. Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետականկենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:
4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) նշանակել կենսաթոշակ.
2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.
3) մերժել կենսաթոշակ նշանակելը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ:
6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը կայացվում է, եթե ներկայացված փաստաթղթերը և առկա տեղեկատվությունը բավարար են անձին կենսաթոշակ նշանակելու համար, սակայն առկա է աշխատանքային ստաժում չհաշվառված ժամանակահատված:
7. Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.
2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը հաշվառված չէ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.
3) ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
8. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը:
9. Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 34. |
Կենսաթոշակ նշանակելու ժամկետները |
1. Կենսաթոշակ նշանակվում է`
1) կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.
2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) օրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.
4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից։»։
Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը «կենսաթոշակառուի» բառից հետո լրացնել «, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի» բառերով.
2) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը և 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 9-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, եթե այդ մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:»:
Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը:
Եթե կենսաթոշակ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:»:
Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. |
Կենսաթոշակի տեսակը փոխելը |
1. Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
2. Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի` անկախ կենսաթոշակառուի դիմելուց:
3. Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող:
4. Կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը կենսաթոշակի տեսակը փոխելիս հաշվառվում է նույնությամբ:
5. Կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 38. |
Կենսաթոշակը վերահաշվարկելը |
1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (վերահաշվարկելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
2. Սոցիալական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը` տվյալ ամսվա 1-ից:
3. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`
1) փոխվել է զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման գումարի կամ հիմնական կենսաթոշակի չափը` տվյալ ամսվա 1-ից.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի ունեցած զինվորական ծառայության ստաժը և ամսական դրամական բավարարման ու սննդի փոխհատուցման գումարը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:
4. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև`
1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) եթե մահացել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողը` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 17. Օրենքի 39-րդ հոդվածում`
1) վերնագրի «կենսաթոշակառուին» բառը փոխարինել «անձին» բառով.
2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «կազմակերպությունում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած այլ կազմակերպություններում» բառերով:
Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. 4-րդ կետի «1-ին մասի 3-րդ,» բառերը փոխարինել «1-ին մասի» բառերով,
բ. 6-րդ կետը «լրանալու» բառից հետո լրացնել «կամ բնակվելու իրավունքը դադարելու» բառերով,
գ. 8-րդ կետը «նշանակելու» բառից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու» բառերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ կետեր.
«11) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.
12) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.
13) կենսաթոշակառուի` իր կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:».
2) 3-րդ մասում`
ա. 3-րդ կետի «ա» ենթակետի «լրանալուն հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «լրանալու օրվանից՝» բառերով,
բ. 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. աշխատանքից ազատվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.»,
գ. 6-րդ կետի «արձակվելու կամ ազատվելու օրվանից» բառերը փոխարինել «արձակվելու կամ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.
«8) սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասեր.
«3.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:
3.2. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս դեպքում անձին կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմումի և կենսաթոշակի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն հաշվառված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում:»:
Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը «վրա» բառից հետո լրացնել «, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի» բառերով.
2) 2-րդ կետից հանել «ընտանիքի անդամների թվի փոփոխությունների,» բառերը:
Հոդված 21. Օրենքի 44-րդ հոդվածում`
1) 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը «անձին» բառից հետո լրացնել «նշանակվում և» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված թաղման նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:».
3) 6-րդ մասը «նպաստ» բառից հետո լրացնել «նշանակելու և վճարելու կարգը,» բառերով:
Հոդված 22. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «ը» ենթակետից հանել «, թաղման նպաստի» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5) արտոնագրային վճար վճարողների դեպքում՝ նաև հարկային մարմնում գրանցվելու օրը, ամիսը և տարին, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը:»։
Հոդված 23. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման սույն օրենքով սահմանված կարգով, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա:»:
Հոդված 24. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «2013» թիվը փոխարինել «2014» թվով։
Հոդված 25. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում «2012» թիվը փոխարինել «2013» թվով։
Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվում է այն կենսաթոշակառուների աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, որոնց վերջին անգամ վճարվել է 2007 թվականի դեկտեմբեր ամսվա կամ դրան նախորդող ժամանակահատվածի կենսաթոշակի գումարը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվում է այն կենսաթոշակառուների սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը, որոնց վերջին անգամ վճարվել է 2011 թվականի դեկտեմբեր ամսվա կամ դրան նախորդող ժամանակահատվածի կենսաթոշակի գումարը:
Եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը անձը դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նրան օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին, ապա տեղեկացվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող երեք տարվա՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։
Սույն հոդվածի, ինչպես նաև օրենքի 41-րդ հոդվածի դրույթների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, համապատասխան փոփոխություններ են կատարվում օրենքի 45-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակառուների միասնական հաշվառումն ապահովող տվյալների շտեմարանում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
28 դեկտեմբերի 2012թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-28-Ն |
|