Ընդունված է 2011թ. դեկտեմբերի 27-ին
Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-136 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» կետերով.
«գ) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ դրամով վճարումների ընդունման առավելագույն չափը, բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների`
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) |
Սահմանափակման մեծությունը (հազար դրամ) |
01.01.2012թ. |
300 |
դ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ դրամով վճարումների ընդունման առավելագույն չափը, բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների`
Սահմանափակման կիրառման ամսաթիվը (սկսած) |
Սահմանափակման մեծությունը (մլն դրամ) |
01.01.2012թ. |
3». |
2) 3-րդ մասում «կատարվող վճարումների վրա» բառերը փոխարինել «վճարումների կատարման և (կամ) ընդունման վրա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «վճարումների» բառից հետո լրացնել «կատարման և (կամ) ընդունման» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2011թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-99-Ն |
|