Ընդունված է 2011թ. նոյեմբերի 30-ին
Հոդված 1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012-2014 թվականների պետականվիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
24 դեկտեմբերի 2011թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-78-Ն |
|
|
Հավելված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012-2014 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան և սահմանում է 2012-2014 թվականներիպետական վիճակագրական գործունեության ուղղությունները` ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012-2014 թվականների պետական վիճակագրականաշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտվիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները,վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի`Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:
Մ Ա Ս 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետականվիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հիմնական խնդիրների իրագործմանը:
Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների` վիճակագրությունը պետականմարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեսի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից օգտվելու հավասար մատչելիություն, պրոֆեսիոնալ ստանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն:
Պետական վիճակագրության հիմնական խնդիրների և հիմնարար սկզբունքների ապահովման նպատակով մասնավորապես նախատեսվում է`
1) վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում շարունակել վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացները` հետամուտ լինելով նաևվիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացմանը.
2) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել և ընդլայնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական համագործակցությունը.
3) վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), որոնք ենթադրում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.
4) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց շարունակել ներկայումս գործողվիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև հնարավորինս նվազեցնելվիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.
5) համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների ներդրմանն ու կիրառմանը.
6) շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մաս կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման (ներառյալ` վիճակագրության համար տարածքային միավորների ընդհանրական դասակարգչի, անհատական սպառման` ըստ նպատակների դասակարգչի, վիճակագրական միավորների դասակարգչի և այլն), ինչպես նաև արդեն իսկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները (ներառյալ` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի և արտադրանքի դասակարգչի նախատեսվող հիմնարար փոփոխությունների տեղայնացման հանգամանքը).
7) անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը` հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը.
8) տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.
9) շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները.
10) ցուցանիշների նախապատրաստման օպերատիվության ապահովման, ինչպես նաև աշխատանքներիարդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցառումներ` տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ.
11) շարունակել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրականտեղեկատվություն պարունակող, ինչպես նաև ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպես նաև ընդլայնել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրականտեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և օպերատիվ բավարարման նպատակով.
12) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության ստացման մեխանիզմը:
Մ Ա Ս 2
ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը պայմանավորված է մի կողմից` տվյալների արժանահավատության, օպերատիվության, տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջներով, մյուս կողմից` սկզբնական (անվանական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:
Վիճակագրության հետագա զարգացումը 2012-2014 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումային ծրագրերի շրջանակում:
Բ Ա Ժ Ի Ն 2.1
ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
2.1.1. Ազգային հաշիվներ.
1) «Ազգային հաշիվների համակարգ-93» մեթոդաբանության համաձայն` ամբողջ տնտեսության, ինչպես նաև կառուցվածքային հատվածների մակարդակով ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում և կատարելագործում, «Եվրոպական հաշիվների համակարգ-95» միջազգային մեթոդաբանության ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
2) համախառն ներքին արդյունքի և այլ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության կատարելագործում, «Եվրոպական հաշիվների համակարգ-95»-ով սահմանվող գործունեության տեսակների խմբավորման ձևաչափերի ներդրման ուղղությամբ աշխատանքներիիրականացում.
3) ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըստ ենթահատվածների.
4) ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում և կատարելագործում.
5) ազգային հաշիվներում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի ներդրման ուղղությամբաշխատանքների իրականացում.
6) ազգային հաշիվներում հիմնական միջոցների սպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում.
7) «չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում.
8) ազգային հաշիվների համակարգում «ծախսեր-թողարկում» սկզբունքի ներդրման ուղղությամբաշխատանքների իրականացում.
9) ֆինանսական միջնորդության անուղղակի ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում:
2.1.2. Արդյունաբերություն.
1) արտադրանքի դասակարգում` գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան արդյունաբերության վիճակագրության վարում.
2) արդյունաբերության վիճակագրության տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան.
3) հաշվառման դաշտի ամբողջականացման ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) առանձին արտադրատեսակների գծով գնահատման գործիքների կիրառում և դրանց մեթոդաբանության կատարելագործում.
4) էներգահաշվեկշիռ կազմելու նպատակով անհրաժեշտ մեթոդաբանական և հաշվառման կազմակերպման աշխատանքների իրականացում:
2.1.3. Գյուղատնտեսություն.
1) տնտեսական գործունեության տեսակների և արտադրանքի դասակարգում` գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան գյուղատնտեսության վիճակագրության վարում.
2) գյուղատնտեսության վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան.
3) գյուղատնտեսության վիճակագրական ընտրանքային դիտարկման ցանցի ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով գյուղատնտեսության վիճակագրության ընտրանքային դիտարկման ցանցի պարբերաբար արդիականացում և դիտարկման ընտրանքային եղանակների կիրառում.
4) բուսաբուծական և անասնաբուծական մթերքի արտադրության առանձնահատկություններից ելնելով` դրանց ծավալների ճշգրտման գործիքակազմի կատարելագործում.
5) գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներիիրականացում:
2.1.4. Շինարարություն.
1) տնտեսական գործունեության տեսակների և արտադրանքի դասակարգում` գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան շինարարության վիճակագրության վարում.
2) շինարարության հիմնական ցուցանիշների մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.
3) շինարարության իրական ծավալների ամբողջականության ապահովման և արժանահավատության բարձրացման, չհաշվառվող ծավալների գնահատման նպատակով դիտարկումների մեխանիզմի կատարելագործում:
2.1.5. Տրանսպորտ և կապ.
1) տնտեսական գործունեության տեսակների և արտադրանքի դասակարգում` գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան տրանսպորտի և կապի վիճակագրության վարում.
2) ավտոմոբիլային տրանսպորտի հիմնական ցուցանիշների (բեռնաուղևորափոխադրումների, բեռնաուղևորաշրջանառության) գծով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում և դրանց մեթոդաբանության կատարելագործում` ըստ միջազգային չափորոշիչների.
3) տրանսպորտի և կապի ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան:
2.1.6. Առևտուր և այլ ծառայություններ.
1) տնտեսական գործունեության տեսակների և արտադրանքի դասակարգում` գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան առևտրի և ծառայությունների վիճակագրության վարում.
2) առևտրի և այլ ծառայությունների ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.
3) առևտրի և այլ ծառայությունների ոլորտում չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում և դրանց մեթոդաբանության կատարելագործում` միջազգային չափորոշիչներին համապատասխան:
2.1.7. Գներ և սակագներ.
1) Եվրամիության երկրներում հաշվարկվող Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի (ՀՍԳԻ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներիիրականացում` սպառողական գների ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը համահունչ դարձնելով Եվրամիության չափանիշներին և համապատասխանեցնելով Եվրամիության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Դրանով պայմանավորված` սպառողական գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործում, դիտարկվող ապրանք-ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում և ընդլայնում, զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների վերահաշվարկ.
2) արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքների, բեռնափոխադրումների սակագների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դասակարգումներին համապատասխան.
3) անշարժ գույքի արժեքի (գների) ինդեքսի հաշվարկման մեթոդաբանության մշակման և ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում:
2.1.8. Աշխատանքի շուկա.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության զբաղվածության և աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ամփոփման գործընթացի բոլոր օղակներում մեթոդների և գործիքների կատարելագործում` ի նպաստ նախնական տվյալների և հաշվարկային ցուցանիշների որակի բարձրացման.
2) վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկատվության աղբյուրի առավելագույնս կիրառում.
3) պետական վիճակագրական հաշվետվությունների, դիտարկման հարցաթերթերի և դրանցում ընդգրկված ցուցանիշների կազմի ու բովանդակության պարբերաբար վերանայում և կատարելագործում` դրանք ներդաշնակեցնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և Եվրահանձնաժողովի սահմանած աշխատաշուկայի հիմնական ցուցանիշների հետ, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքի շուկան բնութագրող վիճակագրական ցուցանիշների` սպառողների պահանջմունքները.
4) միջազգային դասակարգիչներին համապատասխան աշխատանքի վիճակագրության վարում.
5) թաքնված զբաղվածության չափերի, գյուղացիական տնտեսություններում զբաղվածության գնահատման մեթոդաբանության, աշխատաժամերի, աշխատուժի գնի վիճակագրության կատարելագործում.
6) աշխատանքի վիճակագրության մասով տարածքային վիճակագրության զարգացում.
7) տնային տնտեսություններում և առևտրային փոքր կազմակերպություններում աշխատուժի ընտրանքային հետազոտությունների իրականացում, մասնավորապես` առկա ցուցանիշների վերանայում, շրջանային մակարդակով ցուցանիշների ներկայացուցչականության ապահովում, ընտրանքային համակցության ցուցանիշների վերակշռում, հետազոտության հիմնական ցուցանիշների սահմանային սխալի և վստահության միջակայքերի հաշվարկում, հետազոտությունների իրականացման կայուն պարբերականության (շարունակականության) ապահովում:
2.1.9. Բիզնես ռեգիստր.
1) վարչական ռեգիստրների (մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն և այլն) կողմից վարվող տվյալների բազաների հիման վրա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով բիզնես ռեգիստրի բազայի ամբողջականացման ապահովում և դրանում ներառված ցուցանիշների պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների.
2) բիզնես ռեգիստրի բազայի ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղվածպետական վիճակագրության ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրարկման ընդլայնմանը.
3) բիզնես ռեգիստրի բազայում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի և անուղղակի աղբյուրներից հավաքագրվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում:
Բ Ա Ժ Ի Ն 2.2
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ
1) պետական ֆինանսների (համախմբված, պետական և համայնքների բյուջեների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան.
2) ֆինանսական միջնորդության հատվածի վիճակագրության վարում և կատարելագործում:
Բ Ա Ժ Ի Ն 2.3
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճարային հաշվեկշռի կազմում` համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության.
2) Արժույթի միջազգային հիմնադրամի ծառայությունների դասակարգմանը համապատասխան արտաքին առևտրի ցուցանիշների հավաքագրում.
3) օտարերկրյա (ներառյալ` օտարերկրյա ուղղակի) ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.
4) ապրանքների գծով արտաքին առևտրի վիճակագրության վարում, ապրանքների միջազգային դասակարգման ներդրում և դրանց միջև անցման (բանալիների) ապահովում.
5) զբոսաշրջության ցուցանիշների նկատմամբ հիմնական սպառողների պահանջի ավելացումով պայմանավորված` համապատասխան վարչական վիճակագրություն վարող մարմնի հետ համատեղ զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում:
Բ Ա Ժ Ի Ն 2.4
ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
2.4.1. Սոցիալական ոլորտ
2.4.1.1 Կրթություն.
1) կրթության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորում և վարչական հաշվառման կատարելագործում (ներառյալ` նախադպրոցական, նախամասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, վերապատրաստման գործընթացների վերաբերյալ վիճակագրության վարումը).
2) կրթության ոլորտի վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան:
2.4.1.2 Առողջապահություն.
1) առողջապահության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների և վարչական հաշվառման կատարելագործում.
2) առողջապահության ոլորտի վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան:
2.4.1.3 Սոցիալական ապահովություն և ապահովագրություն.
1) սոցիալական ապահովության և ապահովագրության ոլորտների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորում և վարչական հաշվառման կատարելագործում.
2) կենսաթոշակային ապահովության և սոցիալական ապահովության ոլորտի, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց համար կատարված ապահովագրական վճարումներիմասին վիճակագրության բարելավում:
2.4.1.4 Այլ սոցիալական բնագավառներ.
1) մշակույթի, սպորտի և այլ սոցիալական ոլորտների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորում, ներդրում և վարչական հաշվառման կատարելագործում.
2) բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտի վիճակագրության բարելավում:
2.4.1.5 Տնային տնտեսությունների հետազոտություններ.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման առկայության դեպքում` տնային տնտեսությունների հետազոտության մեթոդաբանության ստեղծում և ամենամյա ներդրում.
2) տնային տնտեսությունների հետազոտության վերամշակած ցուցանիշների (Լորենցի կոր, Ջինիի գործակից, աղքատության ցուցանիշներ, դեցիլային խմբերի, կվինտիլների և կվարտիլների սպառման կառուցվածք (զամբյուղները), եկամուտների կառուցվածք, խնայողությունների կառուցվածք) վարում.
3) երիտասարդ ընտանիքների կենսապայմանների ձևավորման մոնիթորինգ.
4) բնակչության կենսամակարդակը բնորոշող ցուցանիշների լրակազմի ձևավորում (համակարգի ստեղծում).
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նվազագույն սպառողական զամբյուղի և աղքատության գծի սահմանման համար վիճակագրական հաշվարկների իրականացում:
2.4.1.6 Պարենային ապահովություն.
պարենային ապահովության վիճակը բնութագրող տվյալների բազայի ձևավորման ուղղությամբաշխատանքների իրականացում:
2.4.2. Ժողովրդագրություն.
1) «Մարդահամարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և 2015 թվականին մարդահամար անցկացնելու վերաբերյալ այլ իրավական ակտերի համաձայն`
ա. սահմանված ժամկետներում կազմակերպել և անցկացնել 2014 թվականի փորձնական մարդահամար,
բ. 2014 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների ժամանակացույցով սահմանված ժամկետներում ապահովել`
- մարդահամարի ծրագրի (մարդահամարի հարցաշարի) քննարկումը սպառողների լայն շրջանակի հետ և այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը,
- մարդահամարի մեթոդաբանական և հրահանգչական փաստաթղթերի մշակումն ու հաստատումը,
- համապատասխան կադրերի հավաքագրման, ուսուցման և գիտելիքների ստուգման գործառույթները.
2) ժողովրդագրական ցուցանիշների տեղեկատվական համակարգի համապատասխանեցում միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին` հանրապետության ժողովրդագրական իրավիճակի առավել ընդգրկուն ներկայացման նպատակով: Մասնավորապես`
ա. բնակչության բնական շարժի ցուցանիշների` ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության ակտերի մշակման աշխատանքների կատարելագործում,
բ. բնակչության միգրացիայի հաշվառման (գնահատման) այլընտրանքային եղանակների մշակում,
գ. բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ցուցանիշների ամբողջականության ապահովում` ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների:
2.4.3. Բնապահպանության վիճակագրություն.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածաշրջանների զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտին առնչվող տարածաշրջանային տեղեկատվական բազաների վարում, վարչական ռեգիստրների կատարելագործում.
2) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների և տեղեկատվական բազայի ձևավորում.
3) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ վիճակագրական հրապարակումների թողարկում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:
Մ Ա Ս 3
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացն իրականացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում:
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեղային համակարգչային ցանցերի արդիականացման, համակարգչային սարքավորումներով ու ծրագրային փաթեթներով հանդերձավորման և տարածքային ստորաբաժանումների մոդեմային կապով ապահովման, կորպորատիվ ցանցի կառուցմանաշխատանքների շարունակում.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության www.stat-nkr.am պաշտոնական կայքէջի (Ինտերնետ) և ներքին ծառայողական կայքի (Ինտրանետ) արդիականացմանաշխատանքների շարունակում, վիճակագրական ցուցանիշների բազայի ընդլայնում, վիճակագրականտվյալների սպառողներին տեղեկատվության ավելի մեծ ծավալների տրամադրում, ռեսպոնդենտների և սպառողների համար ինտերակտիվ շփման համակարգի զարգացում, ներառյալ` վիճակագրականհաշվետվությունները ինտերնետի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգայինվիճակագրական ծառայություն ներկայացնելու հնարավորության ընձեռման աշխատանքների իրականացում.
3) վիճակագրական դիտարկման աշխատանքներում օգտագործվող համակարգչային ծրագրերի շարունակական բարելավում, համակարգչային նոր ծրագրային փաթեթների ներդրում և շահագործում.
4) օպերատիվ վիճակագրական տվյալների բազաների ստեղծում, միկրոտվյալների, մակրոտվյալների և մեթատվյալների բազաների կազմակերպում, ինչպես նաև կորպորատիվ հիմնապաշարի ստեղծում, որը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը, պետական վիճակագրականհաշվետվությունների հիման վրա ստեղծված տեղային բազաների արդիականացում.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնականվիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության և անխափան գործունեության ապահովման աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը և անվանազերծումը:
Մ Ա Ս 4
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆԸ
1. Վիճակագրության բնագավառում համագործակցությունը ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներուժ ստեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար:
Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավական ընդարձակ է:
Համագործակցության հիմնական նպատակներն են`
1) առանցքային ոլորտներում վիճակագրական տվյալների առավել լայն և արդյունավետ օգտագործումը տնտեսական, սոցիալական, բնապահպանական և ժողովրդագրական զարգացման բնագավառներում, ինչպես նաև ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման և վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով.
2) նախապատվային բնագավառներում վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդումըվիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաև դրանց հրապարակման համար.
3) համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:
2. Վիճակագրական համագործակցության շրջանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգայինվիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են`
1) էապես բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ.
2) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով սպառողների կարիքների հաշվառումը և բավարարումը.
3) բարձրացնել տվյալների արժանահավատությունը` ուսումնասիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը.
4) ապահովել վիճակագրական չափանիշների և կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին և կանոններին.
5) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.
6) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` ձևավորելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտ, կատարելագործելով տվյալների տարածումը, ծանոթացնելով սպառողներին վիճակագրության դերին ազատական տնտեսակարգում, և նպաստելվիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը ցանկացած բնագավառում որոշումներ ընդունելիս, մոնիթորինգ և գնահատականներ իրականացնելիս.
7) բարձրացնել և երաշխավորել պաշտոնական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում.
8) որոշել վիճակագրական գործունեության ֆինանսավորման նոր ուղիները երկրում ֆինանսավորման կայուն համակարգ ստեղծելու նպատակով, մշակել և ներդնել վճարովի վիճակագրական ծառայությունների համակարգ.
9) մշակել և ներդնել պրոֆեսիոնալ վարվելակերպի սկզբունքները:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դասվում վիճակագրության հետևյալ բնագավառները.
1) տնտեսական վիճակագրություն,
2) առևտրային վիճակագրություն,
3) սոցիալական և ժողովրդագրական վիճակագրություն,
4) աղքատության վիճակագրություն,
5) շրջակա միջավայրի վիճակագրություն,
6) տարածաշրջանային վիճակագրություն,
7) տվյալների տարածում,
8) տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ:
Մ Ա Ս 5
ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:
2012-2014 թվականների ընթացքում կշարունակվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգայինվիճակագրական ծառայության աշխատակիցների պատրաստման և վերապատրաստման գործընթացը, որը կարտահայտվի ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և նրա միջոցով միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող դասընթացներին, սեմինարներին և աշխատանքային հանդիպումներին մասնակցությամբ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման և զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշման նպատակով իրականացվող վերապատրաստման և ատեստավորման, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործընթացներով:
Մ Ա Ս 6
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Պետական վիճակագրության ոլորտում 2012-2014 թվականներին իրականացման ենթակա հետևյալ և այլ միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից).
1) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքներիիրականացման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով (ներառյալ` ոչ հարկատուների տրամադրած միջոցները).
2) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրս իրագործվող լրացուցիչաշխատանքների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող, ինչպես նաև ոչ հարկատուների տրամադրած միջոցներով: