«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                             Ընդունված է 2015թ. դեկտեմբերի 23-ին

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 14-րդ հոդվածի 1-ին մասում ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված» բառերը փոխարինել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-73-Ն