ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված  է 2011թ. նոյեմբերի 30-ին

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին կամ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ապա լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ՝ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի «գույքային» բառից հետո լրացնել «վնասի» բառը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասում`

1) հանել «135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 136-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով» բառերը.

2) «177-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «177-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 202-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «300» թվից հետո լրացնել «, 300.1, 300.2, 301, 301.1» թվերով, իսկ «332.2» թիվը փոխարինել «332.3» թվով.

2) 3-րդ մասի «301» թիվը փոխարինել «302» թվով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել,» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 299-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Դատական ստուգման արդյունքում որոշում կայացնելիս դատարանը ղեկավարվում է սույն օրենսգրքի 412-րդ հոդվածով սահմանված լիազորություններով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 320-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենսգրքի 326-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունիքրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.».

 2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ պարբերություններով.

«Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Քրեական դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:».

3) 5-րդ մասի «դատավարության մասնակիցների և գործին» բառերը փոխարինել «քրեականդատավարությանը» բառերով.

4) 6-րդ մասի առաջին պարբերության առաջին և երկրորդ նախադասությունները «կարգադրությունները» բառից առաջ լրացնել «օրինական» բառով.

5) 6-րդ մասի առաջին պարբերության երրորդ նախադասությունը «կարգադրությունները» բառից առաջ լրացնել «օրինական» բառով, իսկ «ներկայությամբ» բառից հետո` «կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան» բառերով.

6) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե դատարանը գտնում է, որ ամբաստանյալը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան ամբաստանյալի նկատմամբ կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:».

7) 6-րդ մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

8) 7-րդ մասի «կիրառվում են բացառապես» բառերը փոխարինել «կարող են կիրառվել» բառերով.

9) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:».

10) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Եթե դատարանը գտնում է, որ քրեական դատավարությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում էքրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 389-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) տուժողը չի առարկում արագացված կարգ կիրառելու դեմ:».

 2) 3-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 11. Օրենսգրքի 400-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնները պահպանված չլինելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է բողոքը վերադարձնելու մասին որոշում` սահմանելով ժամկետ թերությունները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

3. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 392-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, կամ կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 420-րդ հոդվածի վերնագրի «դատավճռի կամ որոշման» բառերը փոխարինել «դատական ակտի» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 429-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վճռաբեկ բողոքը սույն օրենսգրքի 425-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանելու հիմքով վերադարձվելու դեպքում` բողոք բերած անձն իրավունք ունի կրկին բողոք ներկայացնելու Գերագույն դատարանի որոշումն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում: Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվելուց հետո վճռաբեկ բողոք ներկայացնելու համար ժամկետ չի տրամադրվում:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի «թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ» բառերը փոխարինել «թերի կամ սխալ է պատճառաբանված» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե դրանք չեն բողոքարկվել: Առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության չլուծող դատական ակտերն ուժի մեջ են մտնում կայացման պահից: Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող և Գերագույն դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 454-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 454. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

 

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և Գերագույն դատարանների դատական ակտերը` Գերագույն դատարանը:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 455-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 455. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

 

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգռված անձինք, բացառությամբ քրեականհետապնդման մարմինների.

2) այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Գերագույն դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել Գերագույն դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքը» բառից հետո լրացնել «ամբողջությամբ կամ մի մասով» բառերով:

 

Հոդված 20. Օրենսգրքի 460-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

24 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-69-Ն