«Դրամարկղային գործառնությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-136 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «իրավաբանական անձանց» բառերից հետո լրացնել «, սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Սույն օրենքը տարածվում է այն անհատ ձեռնարկատերերի վրա՝

1) որոնք օրացուցային տարվա որևէ պահին «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ներմուծել ապրանքներ, կամ`

2) որոնք իրականացնում են լիցենզավորման ենթակա գործունեություն կամ ունեն լիցենզիա, որի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 50.0 հազար դրամ կամ ավելի, կամ`

3) որոնց օրացուցային տարվա որևէ պահին ապրանքների մատակարարումից, ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների գումարը գերազանցում է 36 միլիոն դրամը:

Սույն մասում նշված դեպքերում օրենքի գործողությունը սկսվում է տարածվել անհատ ձեռնարկատերերի վրա նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումը:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) վերնագիրը «Կազմակերպության ղեկավարի» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով.

2) տեքստը «գործադիր մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատերը)» բառերով, իսկ «համապատասխան մարմնի» բառերից հետո՝ «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «կազմակերպության ղեկավարի» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունում «գերազանցող գումարի (խախտման գումար)» բառերը փոխարինել «գերազանցող գումարների (խախտման գումար) հանրագումարի» բառերով, իսկ «խախտման գումարի» բառերը` «խախտման գումարների հանրագումարի» բառերով.

2) երկրորդ պարբերությունում «հայտնաբերելուց» բառը փոխարինել «արձանագրելուց» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված տուգանքները կիրառվում են`

1) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի` օրենքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

2) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման` օրենքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «հայտնաբերելուց» բառը փոխարինել «արձանագրելուց» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված խախտումները արձանագրվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-45-Ն