1997թ. ԼՂՀ պետական բյուջեի մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 1997թ. ապրիլի 29-ին

Հոդված 1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997թ. պետական բյուջեն եկամուտների գծով՝ 2200000.0 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 9232686.0 հազ. դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 7032686.0 հազ. դրամ:

 

Հոդված 2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997թ. հանրապետական բյուջեիեկամուտները՝ 1082258.0 հազ. դրամ, ծախսերը՝ 8114944.0 հազ. դրամ, դեֆիցիտի առավելագույն չափը՝ 7032686.0 հազ. դրամ, որից 6064146.0 հազ. դրամ կլրացվի Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի հաշվին:

 

Հոդված 3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997թ. հանրապետական բյուջեիեկամուտները՝ ըստ առանձին հարկերի, տուրքերի և ոչ հարկային եկամուտների՝ հետևյալ չափերով.

 

 

հազ.դրամ

Ա. Հարկեր և տուրքեր` ընդամենը

817200.0

այդ թվում`

 

1.

Ավելացված արժեքի հարկ

390200.0

2.

Ակցիզային հարկ

110000.0

3.

Շահութահարկ

248900.0

4.

Գույքահարկ

8300.0

5.

Մաքսային տուրք

17100.0

6.

Ճանապարհային հարկ

42700.0

Բ. Ոչ հարկային եկամուտներ` ընդամենը

265058.0

այդ թվում`

 

1.

Եկամուտներ առևտրական բանկերի կանոնադրական ֆոնդում ԼՂՀ կառավարության մասնակցությունից

50000.0

2.

Մուտքեր ձեռնարկությունների և բնակֆոնդի սեփականաշնորհումից

67658.0

3.

Բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճար և անտառային եկամուտ

7500.0

4.

Հումանիտար մուտքեր

100000.0

5.

Գանձույթներ և այլ ոչ հարկային եկամուտներ

39900.0

 

Հոդված 4. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը և ոչ հարկային եկամուտները 1997 թվականին ամբողջությամբ վճարվում են հանրապետական բյուջե, բացառությամբ սույն օրենքի 5 հոդվածով տեղական բյուջեներին ամրագրված հարկերի, տուրքերի և վճարների, ինչպես նաև տեղական մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված կարգով սահմանվող և գանձվող տուրքերի և վճարների:

«Արաքս-94» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Արցախի տարածաշրջանային մաքսային ծառայության միջոցով մուտք եղած մաքսային տուրքը և ակցիզային հարկը լրիվությամբ փոխանցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

 

Հոդված 5. Հաստատել 1997թ. բյուջետային տարում տեղական բյուջեներին, որպես սեփական եկամուտներ 100%-ով ամրագրվող հարկերը, տուրքերն ու վճարները՝ հետևյալ ցանկով, բացի Ստեփանակերտի քաղաքային բյուջեից, որտեղ ավելացված արժեքի հարկը, պետականձեռնարկություններից գանձվող շահութահարկը, ճանապարհային հարկը, բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճարը և անտառային եկամուտը չեն ամրագրվում.

1. ավելացված արժեքի հարկ

2. ակցիզային հարկ

3. շահութահարկ

4. պետական հարկեր բնակչությունից

5. ճանապարհային հարկ

6. պետական տուրք

7. մաքսային տուրք

8. գույքահարկ

9. հողի հարկ

10. բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճար և անտառային եկամուտ

11. գանձույթներ և այլ ոչ հարկային եկամուտներ

12. մուտքեր ձեռնարկությունների և բնակֆոնդի սեփականաշնորհումից:

 

Հոդված 6. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997թ. հանրապետական բյուջեիծախսերը ըստ կառավարման մարմինների գործառնական (ֆունկցիոնալ) դասակարգման՝ հետևյալ չափերով.

 

 

հազ. դրամ

Ա.

Ընդհանուր նշանակության պետական ծառայությունների ծախսեր՝ ընդամենը

3391509.0

 այդ թվում՝

1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմ

50200.0

2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով

114620.0

3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններ

384950.0

4.

Գիտություն

16419.0

5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

565086.0

6.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետականվարչություն

113074.0

7.

Դատական և իրավապահ մարմիններ

125700.0

8.

Կրթություն

354728.0

այդ թվում՝

 

նախադպրոցական դաստիարակություն

100000.0

 

միջնակարգ կրթություն

103397.0

 

բարձրագույն կրթություն

151331.0

9.

Առողջապահություն

567110.0

այդ թվում՝

 

հիվանդանոցներ

442786.0

 

պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ

52476.0

 

սանիտարական և կանխարգելիչ ծառայություններ

39117.0

 

առողջապահության այլ հաստատություններ և հարակից ծառայություններ

32731.0

10.

Սոցիլական ապահովություն և փախստականների սոցիալական խնդիրների ոլորտ

702517.0

այդ թվում՝

 

սոցիալական ապահովության հիմնարկություններ

 32517.0

 

կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին հատկացվող սուբսիդիա

 270000.0

 

փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ

 400000.0

11.

Մշակույթ

 155258.0

12.

Սպորտ

 32450.0

13.

Գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն

 32444.0

14.

Ճանապարհների պահպանման և վերանորոգման ծախսեր

 92000.0

15.

Տնտեսության այլ ճյուղեր

 84953.0

Բ.

Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ծախսեր՝ ընդամենը՝

 3362710.0

այդ թվում՝

1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ

 400000.0

2.

Հատուկ օբյեկտների շինարարություն

 400000.0

3.

Այլ ծախսեր

 262710.0

4.

Գույքի և սարքավորումների ձեռքբերում

 400000.0

5.

1996թ. պարտքերի մարում

 700000.0

6.

Կապիտալ ներդրումներ

 1000000.0

7.

Կապիտալ նորոգում

 200000.0

Գ.

Ծախսեր և ոլորտներ, որոնք չեն դասվում հիմնական խմբին՝ ընդամենը՝

 1360725.0

այդ թվում՝

1.

Սուբսիդիաներ տեղական բյուջեներին

 531325.0

2.

Երեխաների համար տրվող նպաստներ

 309400.0

3.

Արտոնությունների փոխհատուցում

 520000.0

 

Հոդված 7. Հաստատել հանրապետական բյուջեից տեղական բյուջեներին վճարումների կարգով սուբսիդիաների ընդհանուր գումարը՝ 531325,0 հազ. դրամ: Այն ըստ շրջանների բաշխել հետևյալ չափերով.

 

 

 հազ. դրամ

1.

ք.Ստեփանակերտ

 24023.0

2.

Ասկերանի շրջան

 37569.0

3.

Մարտակերտի շրջան

 201826.0

4.

Մարտունու շրջան

 69558.0

5.

Հադրութի շրջան

110714.0 

6.

Շահումյանի շրջան

 16174.0

7.

Շուշիի շրջան

 71461.0

 

Հոդված 8. Սահմանել, որ սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված սուբսիդիաների հատկացումները տեղական բյուջեներին կատարվում են էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կողմից ընթացիկ ժամանակաշրջանի համար սահմանված չափաքանակների սահմաններում տեղական ֆինանսական բաժինների միջոցով, ընդ որում՝ կանխավճարային հատկացումները առանձին եռամսյակներում կատարվում են պլանային նախատեսումների 50 տոկոսից ոչ ավելի:

 

Հոդված 9. Սահմանել, որ տեղական բյուջեներին հանրապետական բյուջեից տրվող սուբսիդիաների ծավալներն ըստ առանձին տեղական բյուջեների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը նախատեսում և կատարում է համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ հաշվի առնելով ամրացված եկամուտների փաստացի կատարումը:

 

Հոդված 10. Սահմանել, որ տեղական բյուջեները նախատեսվում և հաստատվում են միայն սեփական եկամուտների և հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների սահմաններում և այդ բյուջեների ծախսերի ֆինանսավորման համար չեն կարող ներգրավվել փոխառու միջոցներ: Ընդ որում՝ այդ բյուջեների վրա տարածվում են բյուջեների կազմման, եկամուտների ու ծախսերի դասակարգման, հաշվառման ու հաշվետվության, բյուջեների դրամարկղային կատարման և բյուջետային տարվա ընդհանրության և միասնականության սկզբունքները:

 

Հոդված 11. Հաստատել սույն օրենքի 6-րդ հոդվածով հանրապետական բյուջեից ըստ գործառնական նշանակության պետական կառավարման մարմինների գծով նախատեսված ընդհանուր բյուջետային հատկացումների հաշվին ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի և միջոցառումների ֆինանսավորման հետևյալ չափերը.

 

Ա.

Ընթացիկ ծախսեր

5814944.0

այդ թվում`

1.

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

 813110.0

2.

Աշխատավարձի նկատմամբ վրաեկ

 184538.0

3.

Ապրանքների և ծառայությունների ձեռքբերումներ՝ ընդամենը

 2060775.0

այդ թվում՝

 

գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերում

 494000.0

 

սննդի ձեռքբերում

 119592.0

 

դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերում

 128070.0

 

գործուղման և ծառայողական շրջագայության ծախսեր

 77450.0

 

կոմունալ տնտեսության, կապի ծառայությունների, տրանսպորտի և այլ տնտեսական ծախսեր

 722524.0

 

ավտոճանապարհների շահագործման, նորոգման և պահպանման ծախսեր

 92000.0

 

այլ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսեր

 427139.0

4.

Սոցիալական ծախսեր և այլ վճարումներ

 2756521.0

 

կրթաթոշակներ

 71598.0

 

թոշակներ

 16500.0

 

սուբսիդիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին

 270000.0

 

նպաստներ

 309400.0

 

տրանսֆերտային վճարումներ

 600000.0

 

հատկացումներ փախստականների բնակարանների վերականգնման համար

 350000.0

 

սուբսիդիաներ տեղական բյուջեներին

 531325.0

 

ռադիոհեռուստատեսության եթերային ժամերի ապահովման ծախսեր

 56618.0

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ

 400000.0

 

սուբսիդիաներ ձեռնարկությունների վնասների ծածկման համար

 51080.0

 

քաղաքացիների խնայողության ինդեքսավորում

 100000.0

 Բ.

Կապիտալ ծախսեր

 1600000.0

1.

Կապիտալ ներդրումներ

 1000000.0

2.

Հատուկ օբյեկտների շինարարություն

 400000.0

3.

Կապիտալ նորոգում

 200000.0

Գ.

1996թ. պարտքերի մարում

 700000.0

 

Հոդված 12. Սահմանել, որ 1997թ. հանրապետական բյուջեից ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի եկամուտների սահմաններում, պահպանելով սույն օրենքի 6-րդ և 11-րդ հոդվածներում նախատեսված համամասնությունները:

 

Հոդված 13. Սահմանել, որ սույն օրենքի 3-րդ հոդվածում նախատեսված հանրապետական բյուջեի1997թ. եկամուտների գումարներից ավելի ստացված լրացուցիչ եկամուտները, բացառությամբ նպատակային գումարների, ուղղվում են 6-րդ հոդվածում նախատեսված ծախսերի ֆինանսավորմանը՝ այդ հոդվածի համամասնություններով:

 

Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) սահմանում է սույն օրենքի 6-րդ և 11-րդ հոդվածներում նախատեսվող բյուջետային հատկացումների կազմին ու կառուցվածքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների 1997թ. ծախսերի նախահաշիվը,

բ) հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնում է փաստացի ստացված եկամուտների սահմաններում: Ընդ որում, 1997թ. բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և հանրապետական բյուջեից ամբողջ ծավալով են ֆինանսավորվում հետևյալ ծախսերը.

- աշխատավարձ (դրամական բավարարում), հաշվի առած կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին կատարվող մասհանումները,

- բնակչությանը պետական նպաստներ, սոցիալական և փոխհատուցման վճարներ,

- սնունդ ( պարենային բավարարում),

- դեղորայքի և վիրակապային նյութերի ձեռքբերում,

- թոշակներ և կրթաթոշակներ,

գ) սահմանում և հաստատում է սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված տուրքերի վճարների հաշվարկման և տեղական բյուջեներ հաշվանցման և 7-րդ հոդվածով այդ բյուջեներին հանրապետականբյուջեից նախատեսված սուբսիդիաների հատկացման ընթացակարգերը,

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկերի և տուրքերի, հարկաբյուջետային բնագավառի վերաբերյալ, ինչպես նաև կախված բյուջեի եկամտային և ծախսային մասի կատարման անհրաժեշտությունից, համապատասխան փոփոխություններ է մտցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997թ. պետականբյուջեում:

 

Հոդված 15. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեիկատարումը եկամտային մասով՝ 4181430.0 հազ. դրամ, ընդ որում՝ սեփական եկամուտները՝ 1744430.0 հազ. դրամ, ծախսային մասով՝ 4222001.0 հազ. դրամ, հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի կատարումը եկամտային մասով՝ 6313304.0 հազ. դրամ, ծախսային մասով՝ 6179059.0 հազ. դրամ:

 

Հոդված 16. Սույն օրենքը կիրարկման մեջ է դրվում 1997 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

17 մայիսի 1997թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-41