‹Դատական ակտերի հարկադիր կատարման մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 19-ին

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի 58-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «կենսաթոշակի,» բառը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-30-Ն