ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2013թ. ապրիլի 25-ին

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեականդատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «72-րդ, 73-րդ և 74-րդ» բառերը փոխարինել «71-րդ, 72-րդ և 73-րդ» բառերով.

2) 3-րդ մասի «72-րդ և 74-րդ» բառերը փոխարինել «71-րդ և 73-րդ» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածով, 117-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածի 1-ին մասով, 119-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123-րդ հոդվածի 1-ին մասով, 126-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, 180-րդ հոդվածով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 187-րդ հոդվածի 1-ին մասով, 189-րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 1-ին մասով, 191-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 205-րդ հոդվածի 1-ին մասով, 221-րդ հոդվածի 1-ին մասով, 253-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի «338-րդ, 339-րդ» բառերը փոխարինել «363-րդ, 364-րդ» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 202-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-146-րդ, 149-152-րդ, 155-168-րդ, 170-194-րդ, 199-րդ, 200-րդ, 203-210-րդ, 213-րդ, 220-222-րդ, 227-րդ, 231-րդ, 232-րդ, 234-րդ, 235-րդ, 237-242-րդ, 245-260-րդ, 262-309-րդ, 311-րդ, 312-րդ, 313-րդ, 314-րդ, 315-րդ, 322-349-րդ, 352-356-րդ, 361-րդ, 366-րդ, 368-371-րդ, 373-381-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները:

2. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 195-րդ, 197-րդ, 201-րդ, 202-րդ, 211-րդ, 212-րդ, 214-219-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության կամ հարկային մարմինների քննիչները:

3. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 198-րդ, 225-րդ, 226-րդ, 228-230-րդ, 233-րդ, 236-րդ, 243-րդ, 244-րդ, 261-րդ, 310-րդ, 316-321-րդ, 350-րդ, 351-րդ, 410-424-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:

4. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության կամ հարկային մարմինների քննիչները:

5. Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են պաշտպանության նախարարության քննիչները:

6. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ, 148-րդ, 153-րդ, 154-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են գլխավոր դատախազության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և գլխավոր դատախազության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:

7. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված գործերով նախաքննություն կատարում է այն մարմինը, որը հարուցել է տվյալ քրեական գործը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

8. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 126-րդ, 169-րդ, 209-րդ, 216-րդ, 217-րդ, 224-րդ, 322-324-րդ, 332-րդ, 334-րդ, 357-360-րդ, 362-365-րդ, 367-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

9. Ազգային անվտանգության կամ հարկային մարմինների քննիչները 195-րդ, 197-րդ, 214-րդ, 245-րդ, 274-րդ, 277-րդ, 279-րդ, 283-րդ, 286-րդ և 345-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նախաքննություն, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են իրենց վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը դատախազը հանձնում է նախաքննության այլ մարմնի:

10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչի քննությանն ենթակա և սույն հոդվածի 8-րդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում քննչական ենթակայության հարցը որոշում է դատախազը:

Գլխավոր դատախազության քննիչները չեն կարող իրենց վարույթ ընդունել այլ մարմնի քննիչի ենթակաքրեական գործ, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործերի:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ, 111-րդ, 112-րդ, 116-րդ, 121-րդ, 129-134-րդ, 170-րդ, 173-րդ, 181-233-րդ, 243-245-րդ, 248-րդ, 272-րդ, 273-րդ, 277-282-րդ, 292-րդ, 295-րդ, 297-300-րդ, 302-րդ, 303-րդ, 306-րդ, 308-րդ, 309-րդ, 322-331-րդ, 350-րդ, 378-րդ, 401-րդ, 409-րդ, 414-րդ և 415-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն այդ արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների վրա կալանք է դնում այն հայտնաբերելուց հետո անհապաղ:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

23 մայիսի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-18-Ն