ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը
21 մայիսի 2016

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 21-ին ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ղեկավարությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, քննարկվել են ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների ուսումնասիրությունների ընթացքի ու տարբեր մասնագիտական խմբերի կողմից կատարված աշխատանքների համակարգման հետ կապված հարցեր:

Խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը նախորդել էր ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որից հետո ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանականները հանդիպել են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին:

ԼՈՒՐԵՐ