Ընդունված է 2011թ. դեկտեմբերի 27-ին
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը «հարկային» բառից հետո լրացնել «և այլ» բառերով:
Հոդված 2. Օրենքի հավելվածի`
1) 1-ին գլխի 1-ին կետը «հարկային» բառից հետո լրացնել «և այլ» բառերով.
2) 2-րդ գլխի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`
հարկային այլ տուգանքներ` որևէ հարկատեսակին (կամ առևտրի հարկին, հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքեր («Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 283-րդ, 284-րդ, 285-րդ, 286-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված տուգանքները).
սոցիալական վճարներ` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները.
այլ վճարներ` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարները և «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները.
հարկերին, մասհանումներին և վճարներին չվերաբերող տուգանքներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները.
այլ պարտավորություններ` հարկային, մասհանումների, այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին, մասհանումներին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները.
գերավճար `
- սահմանված կարգով հաշվարկվող մասհանումների պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`
- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` մասհանումների համապատասխան գանձապետական հաշվին մասհանումներ կատարողի կամ մասհանումներ կատարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ`
- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա մասհանումներ կատարողի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերող) հաշվեգրված գումար, կամ`
- հարկային պարտավորությունները, սոցիալական վճարների պարտավորությունները կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով հարկային պարտավորություններից, սոցիալական վճարների պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ մասհանումներին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (այլ վճարների և պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով մասհանումներին հաշվանցումներ չեն կատարվում).
հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ մասհանումների պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`
- փաստացի վճարման, կամ`
- հարկային պարտավորություններից, սոցիալական վճարների պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից մասհանումների պարտավորության դիմաց հաշվանցման, կամ`
- մասհանումների հաշվարկի ներկայացման, կամ`
- դատարանի վճռի կատարման, կամ
- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշման ընդունման.
հաշվանցում` մասհանումներ կատարողի պարտավորության պակասեցում կամ մասհանումներ կատարողի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` մասհանումների պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ մասհանումներ կատարողի հանդեպ մասհանումների պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և մասհանումներ կատարողի մասհանումների պարտավորության դրական տարբերության գումարը.
վերադարձ` մասհանումներ կատարողի բանկային հաշվին (ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առևտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.
հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` մասհանումների գերավճարի հաշվին մասհանումներ կատարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար մասհանումներ կատարողի դիմումով պահանջված գումար.
մասհանումներ կատարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է մասհանումներ կատարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը.
գերավճարի մնացորդ` մասհանումների գերավճարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ մասհանումներ կատարողի մասհանումների և այլ պարտավորությունների հաշվին.
մասհանումների չհաշվանցվող մնացորդ` մասհանումների դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ մասհանումներ կատարողի այլ պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Մասհանումների չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`
- այն գումարները, որոնք առաջացել են մասհանումներ կատարողի մասհանումների պարտավորության կատարման արդյունքում,
- այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել չհիմնավորված,
- այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, սույն կարգին համապատասխան, կասեցված է.
մասհանումների դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ մասհանումների չհաշվանցվող մնացորդի և գերավճարի մնացորդի հանրագումարը:».
3) 3-րդ գլխում`
ա. 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «հաշվի առած գումարների մեծությունները`» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, մասհանումներ կատարողի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե մասհանումներ կատարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց մասհանումներ կատարողի դիմումի, առաջնահերթ մարվում են մասհանումների գծով առկա պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` մասհանումների գումարները, տույժերը, տուգանքները:».
4) 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ ՈՒ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ
1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, մասհանումների ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր և (կամ) «Ավտոմոբիլային ճանապարհներիշինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում տուգանքներ` մինչև գերավճարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:
2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից, սոցիալական վճարների պարտավորություններից և հարկերին ու վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններից որևէ մեկի մասով մասհանումներ կատարողի մասհանումների պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում` մասհանումների ապառքների նկատմամբ, սույն գլխի 1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:
3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների և այլն) հաշվին մասհանումների պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում` մասհանումների ապառքների նկատմամբ, սույն գլխի 1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները չեն վերահաշվարկվում: Մասհանումների ապառքների նկատմամբ տույժերը և (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:
4. Եթե մասհանումների գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարելուց հետո մասհանումներ կատարողի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ, որի արդյունքում փոխվում է փաստացի հաշվանցման և (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է մասհանումներ կատարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է մասհանումների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:
5. Եթե մասհանումների գերավճարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը մասհանումներ կատարողի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է մասհանումներ կատարողի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է մասհանումների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:».
5) 5-րդ գլխի վերնագրում, 1-ին և 3-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
6) 6-րդ գլխի`
ա. վերնագրում և տեքստում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրությամբ.»,
գ. 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կետում նշված, ինչպես նաև հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին մասհանումների պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».
7) 7-րդ գլխի վերնագրում և տեքստում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
8) 8-րդ գլխի`
ա. վերնագրում և տեքստում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը վերջին բառից հետո լրացնել «, կամ`» բառով.
9) 9-րդ գլխի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
10) 10-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«X. ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Մասհանումներ կատարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է մասհանումներ կատարողի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետև` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:
2. Մասհանումներ կատարողի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա` հաջորդ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռևս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց մասհանումներ կատարողի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ մասհանումներ կատարողը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ`
1) հարկային այլ տուգանքները, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.
2) այն հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում տրված թվարկման հերթականությանը համապատասխան).
3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարներ, բնապահպանական և բնօգտագործման վճարներ և կարգավորման պարտադիր վճարներ).
4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը.
5) «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:
3. Մասհանումներ կատարողի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում մասհանումներ կատարողի մասհանումների կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններին դեռևս չեն ներկայացվել, կամ ապագա պարտավորությունների մարմանը):».
11) 11-րդ գլխի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գերավճարի գումարն մասհանումներ կատարողին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող մասհանումների, հարկային և սոցիալական վճարների բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում` եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն մասհանումներ կատարողի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում մասհանումների, հարկերի (առևտրի հարկի, հաստատագրված վճարների) և սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:»,
բ. 2-րդ կետում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.
12) 12-րդ գլխի`
ա. 1-ին և 2-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,
բ. 3-րդ կետում «գանգատարկվել» բառը փոխարինել «բողոքարկվել» բառով.
13) 14-րդ գլխի տեքստում և 15-րդ գլխի վերնագրում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2011թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-98-Ն |