«Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում «պետական գրանցում» բառերից հետո լրացնել «(հաշվառում)» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 71-րդ, 72-րդ հոդվածները և 10-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ համապատասխան հարկային մարմին ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևով:».

2) 4-րդ մասում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Պետական գրանցում» բառերից հետո լրացնել «(հաշվառում)» բառը.

2) 2-րդ մասի «ա» կետում «հաշվետու ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-43-Ն