«Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերով.

2) 2-րդ մասում «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, իսկ նոր ստեղծված (պետական հաշվառում ստացած) անհատ ձեռնարկատերերը` պետական հաշվառման պահից` մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող անհատ ձեռնարկատերերը` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ընդ որում, «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարում:».

4) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ով սահմանված ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան կատարել է արտոնագրային վճարի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարում:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը որոշվում է գործունեությունը սկսելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար սույն մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի և դիմում-հայտարարությամբ ներկայացված` տվյալ տարվա մնացած ամբողջական ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ կամ ինն ամիս) համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի հանրագումարի չափով:

Գործունեությունը սկսելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համարարտոնագրային վճարի չափը հաշվարկվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի մեկ երրորդի և գործունեությունը սկսելու ամսվանից մինչև տվյալ եռամսյակի ավարտը ներառող ամբողջական ամիսների թվի արտադրյալով: Գործունեությունը սկսելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ գործունեությունը սկսելու ամսաթվից:».

2) 4-րդ մասի 2-րդ կետը «հարկերը» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերով:

 Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8.

Արտոնագրային վճարի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարման կարգը և ժամկետները

 

 Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները վճարում են արտոնագիրն ստանալիս:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «արտոնավճար» բառը փոխարինել «արտոնագրային վճար» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի N 2 հավելվածում`

1) 9.1-ին տողը «կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում» բառերից առաջ լրացնել «կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն,» բառերով.

2) 9.6-րդ տողը «համակարգչային տեխնիկայի» բառերից հետո լրացնել «, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի N 3 հավելվածի 2-րդ աղյուսակը «Գործունեության վայրը» սյունակից հետո լրացնել նոր` «Արտոնագրային վճարի չափը (դրամ)» սյունակով:

 

Հոդված 8. Օրենքի N 4 հավելվածի 2-րդ աղյուսակը «Գործունեության վայրը» սյունակից հետո լրացնել նոր` «Արտոնագրային վճարի չափը (դրամ)» սյունակով, իսկ աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի պետհամարանիշը

 

 

 

 

 

»:

 

Հոդված 9. Օրենքի N 6 հավելվածում աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.

«Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի պետհամարանիշը

 

 

 

 

 

»:

 

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Օրենքով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները արտոնագրային վճար վճարող համարվելու համար հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` երեսուն օրվա ընթացքում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-40-Ն