Ընդունված է 2012թ. դեկտեմբերի 19-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-րդ և 35-րդ կետերով.
«34) մինչև 2014 թվականի հունվարի 1-ը գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայով կատարվող աշխատանքները (հողի մշակում, ցանքս, տունկ, ցանքսերի և այգիների խնամք, պարարտանյութերի ցրում, թունաքիմիկատների սրսկում, հունձ).
35) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անասնաշենքերի օտարումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
28 դեկտեմբերի 2012թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-32-Ն |