«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2006թ. ապրիլի 19-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածում`

ա) չորրորդ մասի «(բացառությամբ անշարժ գույքի կամ շարժական գույքի հիփոթեքի)» բառերը փոխարինել «(բացառությամբ անշարժ գույքի հիփոթեքի կամ շարժական գույքի կոշտ գրավի)» բառերով.

բ) հինգերորդ մասի «անշարժ գույքի գրավի» բառերը փոխարինել «անշարժ գույքի հիփոթեքի», իսկ «շարժական գույքի հիփոթեքի» բառերը՝ «շարժական գույքի կոշտ գրավի» բառերով.

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ մասից և 15-րդ հոդվածի 31-րդ կետի «ժե» ենթակետից հանել «հնգապատիկի» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 16-րդ կետի «դ» ենթակետի «տեղագրական և կադաստրային քարտեզագրման համար` տարեկան» բառերը փոխարինել «տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման համար՝ տարեկան» բառերով:

 

Հոդված 4. Oրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» և «ժբ» ենթակետերով`

«ժա) սեփականատերերը և օգտագործողները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված բնակելի տարածության օգտագործման պայմանագրերը վավերացնելու համար.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերը վավերացնելու համար:»:

 

Հոդված 5. Oրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկու պարբերություններով՝

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու համար սեփականատերերը և օգտագործողներն ազատվում են պետական տուրքի վճարումից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

      Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

27 մայիսի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-285