Ընդունված է 2011թ. սեպտեմբերի 15-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 oրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) աղյուսակի առաջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. պետական ռեգիստրում` |
|
- գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների պետական գրանցման համար |
բազային տուրքի 17-ապատիկի չափով |
- առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար |
բազային տուրքի 12-ապատիկի չափով». |
2) 2-րդ կետում «պետական գրանցման» բառերը փոխարինել «պետական հաշվառման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի`
1) վերնագրից և 1-ին մասից հանել «ֆիրմային անվանումների» բառերը.
2) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 16-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
18 հոկտեմբերի 2011թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-48-Ն |
|