Ընդունված է 2006թ. մարտի 22-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի`
1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. առևտրի բնագավառ |
|
ա) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման,արտահանման, փոխադրման համար` տարեկան |
Բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
2. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ» կետով`
«բ) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների (չափումների յուրաքանչյուր չափիչ կետի) համար` տարեկան |
Բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
14 ապրիլի 2006թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-271 |
|