Ընդունված է 2005թ. նոյեմբերի 30-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանապետության օրենքի /այսուհետ` օրենք/ 13-րդ հոդվածի`
ա/ 5-րդ կետը «արդարադատության նախարարության» բառերից հետո լրացնել «,պաշտպանության նախարարության» բառերով.
բ/ 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար` |
|
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար |
Բազային տուրքի 50-ապատիկի չափով |
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար` տարեկան |
Բազային տուրքի 40-ապատիկի չափով |
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառման ու վավերական լինելումասին նշումներ կատարելու համար |
Բազային տուրքի 75-ապատիկի չափով |
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար |
Բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար |
Բազային տուրքի 40-ապատիկի չափով |
զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին վեց ամսից ավելի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բացակայելու թույլտվություն տալու համար |
Բազային տուրքի 150 տեկոսի չափով |
է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության սովորական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար |
Բազային տուրքի 5-ապատիկի չափով |
ը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար |
Բազային տուրքի 35-ապատիկի չափով |
8. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքցիություն չունեցող անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար` |
|
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկ անգամյա /մինչև հինգ օր/ մուտքի կարճաժամկետ արտոնագիր տալու համար |
Բազային տուրքի 4-ապատիկի չափով |
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր տալու համար |
բազայինտուրքի 7-ապատիկի չափով |
գ/ մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
Բազային տուրքի 9-ապատիկի չափով |
դ/ մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
Բազային տուրքի 12-ապատիկի չափով |
ե/ մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
Բազային տուրքի 15-ապատիկի չափով |
զ/ մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
Բազային տուրքի 14-ապատիկի չափով |
է/ մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
Բազային տուրքի 17-ապատիկի չափով |
ը/ մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար |
Բազային տուրքի 20-ապատիկի չափով |
թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար |
Բազային տուրքի չափով |
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքի երկարաժամկետ արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար |
Բազայի տուրքի չափով |
ժա) արտոնագիրը վերականգնելու համար |
բազայինտուրքի 5-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի՝
ա) 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) կարճաժամկետ մուտքի արտոնագիր |
3 |
3 |
3 |
3». |
բ) 3-րդ կետի «զ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Oրենքի 15-րդ հոդվածի՝
ա) 10-րդ և 11-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
բ) 31-րդ կետում «գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար՝» բառերը փոխարինել «անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար՝» բառերով.
գ) 31-րդ կետի «ժե2» և «ժե3» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժե 2) շարժական գույքի (բացառությամբ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների) գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
ժե 3) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար |
բազային տուրքի չափով». |
դ) 32-րդ կետում «չափիչ սարքերի տիպի պետական գրանցում կատարելու համար» բառերը փոխարինել «չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի՝
ա) առաջին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տալու համար` բազային տուրքի հնգապատիկի չափով.».
բ) առաջին մասի «բ», «գ», «դ» և «ե» կետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի՝
ա) 1-ին կետում՝
- «իա» և «իբ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«իա) հայտատուի նախաձեռնությամբ գյուտի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) |
10 |
իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար |
8», |
- «իբ» ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իգ» և «իդ» ենթակետեր.
«իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար |
2 10». |
բ) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» և «ժթ» ենթակետերով՝
«ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար |
2 |
ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար |
10». |
գ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» և «ժէ» ենթակետերով՝
«ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար |
2 |
ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար |
10». |
դ) 4-րդ կետում՝
- «է» ենթակետից հանել «և վկայական տալու» բառերը,
- «թ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ |
10», |
- «ժե» և «ժզ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժե) նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար |
50 |
ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և գրանցման ներկայացված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված նշանին նույնական կամ նման նշանների մեկ սեփականատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող նշանների |
20
60». |
- «իա» ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» և «իգ» ենթակետեր՝
«իբ) ապրանքային նշանի հայտը զատելու մասին դիմում ներկայացնելու համար |
10 |
իգ) ապրանքային նշանի գրանցումը բաժանելու մասին դիմում ներկայացնելու համար |
15»: |
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի՝
ա) 4-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով». |
բ) 9-րդ կետի «դ» և «ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ) հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման համար` տարեկան |
Բազային տուրքի 200-ապատիկի չափով |
ե) 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման համար` տարեկան |
Բազային տուրքի 50-ապատիկի չափով». |
գ) 12-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) վիճակախաղերի կազմակերպման համար՝ տարեկան |
բազային տուրքի 3.000-ապատիկի չափով». |
դ) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» ենթակետերով`
«է) ջրօգտագործման համար` ֆիզիկական անձանցից իրավաբանական անձանցից |
բազային տուրքի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով |
ը) ջրային համակարգի օգտագործման համար` ֆիզիկական անձանցից իրավաբանական անձանցից |
բազային տուրքի չափով բազային տուրքի 10-ապատիկի չափով». |
ե) 17-րդ կետի «բացի սույն հոդվածի 1-16. 8-րդ կետերում» բառերը փոխարինել «բացի սույն հոդվածի 1-16 «ը» կետերում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ կետով.
«91. փոստային կապի բնագավառ |
|
ա) փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման համար` տարեկան |
Բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի՝
ա) 4-րդ կետից հանել «բազային տուրքի 10-ապատիկի չափով» բառերը.
բ) 5-րդ կետից հանել «բազային տուրքի 30-ապատիկի չափով» բառերը.
գ) 13-րդ կետից հանել «բազային տուրքի 20-ապատիկի չափով» բառերը:
Հոդված 9. Օրենքի 20-րդ`
ա) հոդվածի 8-րդ կետում «սերտիֆիկացում» բառը փոխարինել «համապատասխանության հավաստում» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ և 39 -րդ կետերով՝
«38. երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվություն տալու համար |
Բազային տուրքի 20-ապատիկի չափով |
39. չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար |
Բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.
«թ) փախստականի կարգավիճակ ստացած անձի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր):»:
Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածի՝
ա) առաջին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած՝ 50 տարվա ընթացքում` նրա ժառանգները.».
բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցմանպետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքիվճարումից:»:
Հոդված 12. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում «ժէ»-«ի» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժգ»-«ժզ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժա»-«ժդ» ենթակետերով նախատեսված տուրքերը» բառերը փոխարինել «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված տուրքերը» բառերով:
Հոդված 13. Օրենքի 17-րդ, 27-րդ և 32-րդ հոդվածներում «օգտակար սարք» բառերը փոխարինել «օգտակար մոդել» բառերով՝ համապատասխան հոլովներով և թվերով:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
23 դեկտեմբերի 2005թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-245 |
|