«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2005թ. նոյեմբերի 30-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104) 22-րդ հոդվածում`

1) «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժե) դատական ակտերի հարկադիր կատարողները`

- կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով,

- օրենքով սահմանված դեպքերում պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներով,».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» և «ժը» ենթակետեր.

«ժէ) պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով.

ժը) դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի «ժը» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

23 դեկտեմբերի 2005թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-240