Ընդունված է 2004թ. նոյեմբերի 24-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկում՝
ա) 5-րդ կետի «դ» և «զ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« դ) կյանքի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան
|
բազային տուրքի 200-ապատիկի չափով»
|
« զ) ապահովագրական բրոքերային գործունեության համար՝ տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով». |
բ) 5-րդ կետը «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դա» ենթակետով՝
« դա) ոչ կյանքի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
17 դեկտեմբերի 2004թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-146 |