Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 19-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104, այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը, 4-րդ կետի «ա» ենթակետը, 9-րդ կետի «դ» ենթակետը, 13-րդ կետի «բ» ենթակետը, 14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի երկրորդ և յոթերորդ պարբերությունները, 16-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. կրթության բնագավառ |
|
ա) նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար |
Բազային տուրքի 10-ապատիկի չափով |
բ) տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
Բազային տուրքի 15-ապատիկի չափով |
գ) հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
Բազային տուրքի 25-ապատիկի չափով |
դ) միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
Բազային տուրքի 25-ապատիկի չափով |
ե) հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
Բազային տուրքի 25-ապատիկի չափով |
զ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման համար |
Բազային տուրքի 30-ապատիկի չափով |
է) միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի |
Բազային տուրքի 150-ապատիկի չափով |
ը) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի |
Բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետից հանել «և նորոգման» բառերը:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում 1-ին մասի 13-րդ կետի «ա» ենթակետի «չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի» բառերը փոխարինել «միջազգային կանոնավոր օդային հաղորդակցության» բառերով:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում 1-ին մասի 14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի առաջին պարբերություններում «քաղաքացիական» բառերը փոխարինել «քաղաքացիական և արդյունաբերական» բառերով:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում 1-ին մասի 16-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«է) սննդամթերքի արտադրության համար, այդ թվում` |
|
- թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի և թթի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
|
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով |
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի և թթի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
- գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- գարեջրի արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում 1-ին մասի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» ենթակետով`
«ժա) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի՝ |
|
- արտադրություն կամ պատրաստում` տարեկան |
բազայինտուրքի 100-ապատիկի չափով |
- նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակում` տարեկան |
բազայինտուրքի 200-ապատիկի չափով |
- պահպանում |
բազայինտուրքի 50-ապատիկի չափով |
- տեղափոխում` տարեկան |
բազայինտուրքի 50-ապատիկի չափով |
- բաշխում, բացթողում և իրացում` տարեկան |
բազայինտուրքի 50-ապատիկի չափով |
- արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերում` տարեկան |
բազայինտուրքի 50-ապատիկի չափով |
- գիտական և ուսումնական նպատակներով օգտագործում |
Բազային տուրքի 20-ապատիկի չափով |
- ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակում` տարեկան |
Բազային տուրքի 30-ապատիկի չափով |
- օգտագործմամբ փորձաքննության անցկացում` տարեկան |
Բազային տուրքի 20-ապատիկի չափով |
- արտահանում կամ ներմուծում` տարեկան |
Բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 19. |
«Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքովնախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ և սերտիֆիկատներ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքիդրույքաչափերը
|
Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ |
|
1. քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի 300-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
2. քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի 80-ապատիկի չափով |
3. քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի 250-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ |
|
4. զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` |
|
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար |
բազային տուրքի չափով
|
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար |
բազային տուրքի 50 տոկոսիչափով |
5. զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` |
|
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
բազային տուրքի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար` |
|
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար |
բազային տուրքի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով
|
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար |
բազային տուրքի քառապատիկի չափով |
7. զենքի հավաքածու կազմելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
8. զենքի հավաքածու ցուցադրելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի 80-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
9. քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում` մարտական զենք պահելու և օգտագործելու համար |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
10. քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)` |
բազային տուրքի քառապատիկի չափով |
Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ |
|
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար` |
|
ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) |
բազային տուրքի քառապատիկի չափով |
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի քառապատիկի չափով |
գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
12. օտարերկրյա քաղաքացիներին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)` |
|
ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար |
բազային տուրքի քառապատիկի չափով |
բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար |
բազային տուրքի 12-ապատիկի չափով |
դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար` |
|
ա) 3 տարի գործողության ժամկետով |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
բ) 5 տարով երկարաձգելու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
17. ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) |
բազային տուրքի քառապատիկի չափով |
18. քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար) |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
19. օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով) |
բազային տուրքի եռապատիկի չափով |
20. սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) |
լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից»: |
Հոդված 9. Սույն օրենքի 1-ին, 3-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2007թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-121 |
|