Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 12-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104) 18-րդ հոդվածի աղյուսակի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվության տրման համար |
բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
29 դեկտեմբերի 2007թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-97 |
|