Ընդունված է 2015թ. դեկտեմբերի 16-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Оրենք) 15-րդ հոդվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
31. գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետականգրանցման համար, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար՝ |
գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար դիմումը ներկայացնելու օրվանից |
||
4-րդ աշխատանքային օրը |
3-րդ աշխատանքային օրը |
2-րդ աշխատանքային օրը |
|
1) անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետականգրանցման համար, բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերի |
բազային տուրքի երեսնապատիկի չափով |
բազային տուրքի քառասնապատիկի չափով |
բազային տուրքի վաթսունապատիկի չափով |
2) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետականգրանցման համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
բազային տուրքի յոթնապատիկի չափով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակարանների, անհատական բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքներիպետական գրանցման համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բազային տուրքի եռապատիկի չափով |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
4) անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքի սահմանափակման, այդ թվում նաև` սերվիտուտի պետական գրանցման համար |
|
|
բազային տուրքի չափով |
5) անշարժ գույքի հասցեի առանձին գրանցում կատարելու կամ գրանցված հասցեի փոփոխություն կատարելու համար |
|
|
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
6) շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման համար |
|
|
բազային տուրքի հնգապատիկի չափով |
7) անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառում կատարելու և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու համար |
|
|
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
8) անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ սույն կետի 9-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված դեպքերի |
|
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
9) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակարանների, անհատական բնակելի տների միավորի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
11) անշարժ գույքի մեկ միավորի վերաբերյալ այլ տեղեկատվության, ինչպես նաև միևնույն սուբյեկտին պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
12) շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
13) իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար |
|
բազային տուրքի հնգապատիկի չափով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
14) կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու համար՝ յուրաքանչյուր էջի համար |
|
բազային տուրքի տասը տոկոսի չափով |
բազային տուրքի քսան տոկոսի չափով |
15) կադաստրային հատակագծերի և քարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով` |
|
|
|
ա. քաղաքային բնակավայրերի կառուցապատված 1 հեկտար տարածքի համար |
|
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բազային տուրքի քառապատիկի չափով |
բ. գյուղական բնակավայրերի 1 հեկտար տարածքի համար` |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ. բնակավայրից դուրս տարածքներում 1 հեկտար տարածքի համար |
|
բազային տուրքի քսան տոկոսի չափով |
բազային տուրքի քառասուն տոկոսի չափով |
16) տեղագրական հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում՝ վեկտորային ֆորմատով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար |
|
բազային տուրքի տասնհինգապատիկի չափով |
բազային տուրքի երեսնապատիկի չափով |
17) վեկտորային ֆորմատով տեղագրական հատակագծերից և քարտեզներից առանձին հատվածներով տեղեկատվության տրամադրում |
|
|
|
ա. 1:10 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար |
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
բ. 1:25 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար |
բազային տուրքի քսանհինգ տոկոսի չափով |
բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
|
գ. 1:50 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար |
բազային տուրքի վեց տոկոսի չափով |
բազային տուրքի տասներկու տոկոսի չափով |
|
18) թղթային կրիչով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար` |
|
|
|
ա. գունավոր տարբերակով |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
բազային տուրքի տասներկուպատիկի չափով |
|
բ. սև-սպիտակ տարբերակով |
|
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բազային տուրքի քառապատիկի չափով |
19) գեոդեզիական ցանցի կետերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատի (աբսցիս, օրդինատ, բարձրություն) տրամադրման համար |
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
20) անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ) տրամադրման համար |
բազային տուրքի տասը տոկոսի չափով |
բազային տուրքի քսան տոկոսի չափով |
|
21) թղթային տարբերակով ցանկացած մասշտաբի (15x15 սանտիմետր կամ 23x23 սանտիմետր) օդալուսանկարի տրամադրման համար |
բազային տուրքի հարյուր հիսուն տոկոսի չափով |
բազային տուրքի եռապատիկի չափով |
|
22) 1 քառակուսի կիլոմետր տարածքի տիեզերական նկարի վեկտորային ֆորմատով տրամադրման համար |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բազային տուրքի քսանապատիկի չափով |
|
23) սույն կետի 15-րդ և 17-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվության թղթային տարբերակով տրամադրման համար սույն կետի 15-րդ և 17-րդ ենթակետերով սահմանվածպետական տուրքի գումարներին ավելանում են հետևյալ գումարները` |
|
|
|
ա. A0 ֆորմատ |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
|
բ. A1 ֆորմատ |
բազային տուրքի եռապատիկի չափով |
բազային տուրքի վեցապատիկի չափով |
|
գ. A2 ֆորմատ |
|
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բազային տուրքի քառապատիկի չափով |
դ. A3 ֆորմատ |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
ե. A4 ֆորմատ |
|
բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
բազային տուրքի չափով |
24) աշխարհագրական օբյեկտի անվանման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար |
|
բազային տուրքի չափով |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով.
«
41. անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական տալու համար |
բազային տուրքի 20-ապատիկի չափով |
»:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. |
Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի վճարումից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները՝ այդ ավտոմեքենաների մասով:
Պետական իրավասու մարմինները կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:
Գրանցված իրավունքի դադարման պետական գրանցման համար պետական գրանցման սուբյեկտներն ազատվում են պետական տուրքի վճարումից:
Սույն օրենքի 15-րդ հոդվածի 31-րդ կետի 1-14-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ազատվում է պետական տուրքի վճարումից:
Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ սեփականաշնորհված կամ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված գյուղատնտեսական նշանակության, տնամերձ, այգեգործական (ամառանոցային) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի ու ամրակայված գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետականգրանցում կատարելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:»:
Հոդված 4. Oրենքի 34-րդ հոդվածում`
1) առաջին և երրորդ պարբերություններում «0.5» թիվը փոխարինել «0,1» թվով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն հոդվածով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չվճարված (չգանձված) պետականտուրքի գումարի նկատմամբ՝ դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրացած պետականտուրքի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած պետականտուրքի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից շարունակվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,1 տոկոսի չափով մինչև վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2015թ. դեկտեմբերի 25 Ստեփանակերտ ՀՕ-57-Ն |
|