«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2011թ. հոկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածը 2-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

 

«2.1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

ա. պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի

և պայթեցման աշխատանքների կատարման համար`

բազային տուրքի

150-ապատիկի չափով

բ. հրագործական ապրանքների արտադրության և ներմուծման

համար`

գ. հրագործական ապրանքների առևտրի համար` տարեկան

բազային տուրքի

150-ապատիկի չափով

բազային տուրքի

30-ապատիկի չափով

դ. գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների

կատարման համար` տարեկան

բազային տուրքի

150-ապատիկի չափով

ե. ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման

և շահագործման համար` տարեկան

բազային տուրքի

100-ապատիկի չափով

զ. կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման

և առևտրի համար` տարեկան

բազային տուրքի

50-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

7 դեկտեմբերի 2011թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-56-Ն