Ընդունված է 2007թ. հունիսի 20-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-104, այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201-րդ և 211-րդ կետերով.
«201. տրակտորային կցանքների պետական համարանիշեր տալու համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
211. տրակտորային կցանքների պետական համարանիշեր վերականգնելու համար |
բազային տուրքի վեցապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ կետով.
«29.1. Ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների գրանցման համար |
բազային տուրքի 150 տոկոսի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի աղյուսակում.
1) 1-ին կետի «գ» և «ը» ենթակետերում «գերատեսչության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.
2) 1-ին կետի «իբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար |
8». |
3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իե» և «իզ» ենթակետերով.
«իե) լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու համար |
50 |
իզ) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար |
50». |
4) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» և «իա» ենթակետերով.
«ի) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար |
30 |
իա) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար |
8». |
5) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» և «ժթ» ենթակետերով.
«ժը) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար |
40 |
ժթ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման բաց թողնված ժամկետը վերականգնելու համար |
8». |
6) 4-րդ կետի «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժզ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և գրանցման ներկայացված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ |
|
ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված բառային կամ պատկերային նշանին նույնական կամ նման նշանների |
20 |
ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման նշանների |
40 |
մեկ սեփականատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող նշանների |
60». |
7) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իդ», «իե» և «իզ» ենթակետերով.
«իդ) ապրանքային նշանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոք ներկայացնելու համար |
90 |
իե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանության դեմ բողոք ներկայացնելու համար |
150 |
իզ) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու համար |
90». |
8) 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելումասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50»: |
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի աղյուսակում.
ա) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» և «ե» ենթակետերով.
«դ) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար` տարեկան |
Բազային տուրքի 50-ապատիկի չափով |
ե) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան |
Բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
բ) 15-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի` |
|
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման ) համար` տարեկան |
Բազային տուրքի 300-ապատիկի չափով |
- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման ) համար` տարեկան |
Բազային տուրքի 100-ապատիկի չափով |
- բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման ) համար` տարեկան |
Բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» ենթակետերով.
«թ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման համար՝ տարեկան |
բազայինտուրքի 50-ապատիկի չափով |
«ժ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար՝ տարեկան |
բազայինտուրքի 250-ապատիկի չափով»: |
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ կետերը:
Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումը բողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից անվավեր ճանաչելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է փորձաքննության որոշման ընդունումից հետո ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքերով:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի «ա» կետը և 5-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
21 հուլիսի 2007թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-54 |
|