Ընդունված է 2015թ. նոյեմբերի 26-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածի աղյուսակում՝
1) 13-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
19. Լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը տալու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2015թ. դեկտեմբերի 4 Ստեփանակերտ ՀՕ-49-Ն |
|