Ընդունված է 2013թ. հոկտեմբերի 31-ին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար.»:
Հոդված 2. 18-րդ հոդվածի աղյուսակում`
6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը, 8-րդ կետի «թ» ենթակետը, 9-րդ կետի «գ» ենթակետը, 10-րդ կետի «բ» ենթակետը, 11-րդ կետը, 13-րդ կետի «ա» ենթակետը, 16-րդ կետի «ը» և «ժդ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 16-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է ) սննդամթերքի արտադրության համար, այդ թվում` |
|
- թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպեu նաև 2208 ծածկագրին դաuվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոu և ավելի uպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության համար` տարեկան |
Բազային տուրքի 3000-ապատիկի չափով |
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազայինտուրքի 300-ապատիկի չափով |
- «Արտաքին տնտեuական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դաuակարգչի 2208 ծածկագրին դաuվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոu և ավելի uպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազայինտուրքի 50-ապատիկի չափով |
- գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության համար` տարեկան |
բազայինտուրքի 25-ապատիկի չափով |
- գարեջրի արտադրության համար` տարեկան |
բազայինտուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ: Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները հայտատուին պատշաճ ձևով ուղարկելը կամ հանձնելը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 2-րդ տողի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
15 նոյեմբերի 2013թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-46-Ն |
|