«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար՝

 

- անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ

 ավտոմոբիլով՝ տարեկան

բազային տուրքի 10-ապատիկի չափով

- անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով և կազմակերպությունների կողմից (անկախ ավտոմոբիլների քանակից)` տարեկան

բազային տուրքի 50-ապատիկի չափով»:

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

7 հուլիսի 2009թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-38-Ն