«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2007թ. ապրիլի 25-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի   18-րդ հոդվածի 16-րդ բաժնում («գործունեության այլ բնագավառներ»)՝

ա) «է» կետի առաջին տողը «մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի և թթի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների )» բառերով.

բ) «է» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝

 

- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի և թթի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար՝ տարեկան

բազայինտուրքի 50-ապատիկի չափով»:

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

23 մայիսի 2007թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-34